Ռուստամ Մուրադովը կհեռանա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամեն դեպքում, պարտադիր պահանջ չէ ռոտացիան։ Ռազմական փորձագետը նկատեց, որ Ռուստամ Մուրադովին ՌԴ-ում պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով, ինչը ենթադրում է, որ նրա աշխատանքից գոհ են, եւ չի բացառվում վերջինիս ժամկետը կրկին երկարաձգվի։
Հավելենք, որ նրա նշանակման մասով հետաքրքիր տեղեկություն է առկա ռուսական մամուլում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ, բացի Մուրադովից, այլ թեկնածուներ եւս եղել են, եւ ինչպես ասում են, նրան քննարկել են խոշորացույցի միջոցով: Գլխավոր շտաբը պաշտպանության նախարարին է ներկայացրել Ռուստամ Մուրադովին, ապա Սերգեյ Շոյգուն այդ առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց, չնայած սրան, հավանական է, որ նրան հետ կանչեն Արցախից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի