Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն վազել են Փաշինյանի մոտ և ինչ-որ երաշխիքներ պոկել իրենց համար. նա էլ նման շանս է տվել. Հրանտ Բագրատյան

Դե ինչ, ԱԺ-ում ընդդիմություն կոչվածը (ԼՀԿ, ԲՀԿ) նույնիսկ փորձ չարեց վարչապետի թեկնածու առաջադրելու. ՆՓ-ը կշարունակի պաշտոնավարել իբրև պաշտոնակատար՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ խամաճիկներ են։ Վազել են ՆՓ-ի մոտ և ինչ-որ երաշխիքներ պոկել իրենց համար ապագա ընտրությունների մասով։ ՆՓ-ն էլ նման շանս է տվել։ Այ սա է կոռուպցիան։

Նախագահ ԱՍ-ն էլ ապացուցեց, որ հերթական անգամ ի վիճակի չէ պաշտպանել երկրի համար մեկ օրենքը նիկոլական ոտնձգություններից։ Այս պայմաններում ՆՓ-ն այսօր սանձերը նորից բաց էր թողել. ինչպես «հին երանելի» ժամանակներում։ Լպիրշությունն ու ցինիզմը նրան վերջնականապես գերել են։

Ամբիոն բարձրացավ ու ծրագրերից խոսելու փոխարեն զոռը տվեց մուտիլովկեքին։ Նախ, բոլորին «բացատրեց», որ իրականում պատերազմում պարտվել է բանակը։ Ինքն ի՞նչ կապ ունի։ Է Հիտլերն ի՞նչու 1945-ի ապրիլի 30-ին ինքնասպան եղավ։ Հիմար մարդ։ Դուրս գայիր բունկերից և հայտարարեիր, որ վերմախտն է պարտվել. ինչ եղել եղել ա, հիմա վերադառնում եմ Գերմանիայի կանցլերի աշխատանքին։ Այս տրամաբանությամբ բանակի ԳՇ պետն էլ կարող է ասել, որ մեղավոր է այսինչ կորպուսի հրամանատարը, ինքն ի՞նչ կապ ունի։ Կորպուսի հրամանատարն էլ կարող է մատնանշել գնդի հրամանատարին, սա էլ ասի, որ ինքը չի մեղավոր, այլ N-րդ վաշտի հրամանատարը, իսկ սա էլ վկայակոչի ջոկի հրամանատարին, իսկ սա էլ թերևս մատնանշի մեղավոր զինվորին։ Ահա այսպես է իրեն պահում երկրի ղեկավար հորջորջված անձնավորությունը։

Արա բա ասում էիր դուխով։ Բա չե՞ս վախենում, որ այս ժողովուրդը մի օր ոտքի կանգնի։ Ու ոչ միայն քեզ մեղադրի պատերազմը ձախողելու ու Արցախի 75%-ը և Հայաստանի 25%-ը հանձնելու, այլև կոնկրետ Լելե Թեփե կոմբինացիան հղանալու ու ձախողելու (ինչքան էլ փորձես այն փաթաթել գեներալների վզին), իսկ Շուշին պարզապես առանց լուրջ մարտի հանձնելու մեջ։ Պատերազմից առաջ քեզանից ուզում էին 5 շրջան։ Չէիր համաձայնում։ Ի վերջո տվեցիր 9 շրջան, հետն էլ 6-7 հազ. զոհ, ստորագրեցիր կապիտուլյացիոն հայտարարությունը, սկսեցիր հողեր տալ ՀՀ տարածքից։ Այ դավադիր կապիտուլյանտ։

Այնքան անշնորհք ես, որ մինչև հիմա պաշտոնապես մեկ փաստաթղթով չես հրապակել բոլոր զոհվածների, գերիների ու անհետ կորածների անունները։ Էնտեղ մի այսպիսի պատգամավոր էլ կա, Ա.Բաբաջանյանը։ Սա էլ է կարծում, որ պարտության մեղավորը բանակն է։ Հա իհարկե, բանակն է։ Շաաաատ թույլ էր։ Է ժամանակին դու էլ գնայիր ծառայեիր այդ բանակում, այլ ոչ թե դիզերտիրի նման փախչեիր։ Ի դեպ, ՆՓ-ն էլ կարող էր ժամանակին որպես իսկական հայրենասեր ծառայեր բանակում և, գուցեև, ինչ-որ բաներ բարելավեր։ ԱԲ-ն, ի դեպ, նաև ասում է, որ բա ամոթ չէ՞ր, երբ որոշ վայ գործիչներ կոչ են անում միջուկային թափոններ լցնել ադրբեջանցիների վրա։ Իա։ Լու՞րջ։ Ավելի լավ էր 6000-7000 մանո՞ւկ սպանել։ Ու հիմա էլ նստել ու դիտել, թե ի՞նչպես են քանդում Շուշիի եկեղեցիների խաչերն ու գմբեթները։

Ու այս չնթռլիկներն ուզում են վերարտադրվել։ Նորից հին երգն են երգում. թալան, կոռուպցիա և այլն։ Ուզում են մի անգամ էլ խաբել ժողովրդի զոմբիացված հատվածին։ 4-րդ տարին է իշխանության են ու ոչ մի հաստատված դեպք չկա։ Ի վերջո, եթե նախկինում կոռուպցիա կար, ապա հիմա դա չկա։ Հիմա կոռուպցիայի ի՞նչ կարիք կա։ Ինչքան որ պետք է մտնում են ու բյուջեից վերցնում»: