Մեկը հասկացա՞վ՝ ինչու համապետական հաճախականությունից զրկեցին «Հ2» հեռուստաալիքը
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ երկու հարց հնչեցնելով։
«Մեկը հասկացա՞վ՝ ինչու համապետական հաճախականությունից զրկեցին «Հ2» հեռուստաալիքը: Ալիք, որը ցուցադրում էր աշխարհի ամենավարկանիշային Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, ցերեկվա եթերի բոլոր ժամանակների բարձր վարկանիշ ունեցող «Չէին սպասումը», ալիք, որը առաջինն է անցել միմիայն լիցենզիոն գեղարվեստական ֆիլմեր ցույց տալուն ու ընդհանրապես, ալիք, որը ուներ ե՛ւ լրատվություն, ե՛ւ վերլուծություն եւ այլն:
Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները ընդհանուր 13 միլիարդ դրամի, այսինքն՝ մոտ 26 միլիոն դոլարի չափով: Կոնկրետ ո՞ր հիմնավորվամբ: Որ չէ՞ին մուծում: Դուք ապո՞ւշ եք: Այսինքն՝ 2020-ի ապրիլին ընդամենը մի ամիս կոմունալները չմուծելու համար հիստերիա դրած պոպուլիստը 2018-ին հանգիստ հեչ արեց 26 միլիոն դոլար, որ դեկտեմբերին իրեն ձայներ ապահովեր: Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում:
Մտածեք սրա մասին: Ամեն առավոտ 2 թեթեւ հիշեցում կանեմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսերը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը