Այս հրապարակումը ոչ այլ ինչ է, քան վարչական ռեսուրսի կիրառում
Ուշադրություն, Внимание! Attention! תשומת הלב! Actung!
ՖԲ-յան այս էջը պատկանում է ՀՀ ԱԺ-ին, այլ ոչ որեւէ խմբակցության, հանձնաժողովի, պատգամավորի։
Այս հրապարակումը ոչ այլ ինչ է, քան վարչական ռեսուրսի կիրառում։ Ազգային ժողովի աշխատակազմը՝ Հասարակության հետ կապերի վարչությունը (կամ անալոգիկ այլ վարչություն), ստեղծված են ապահովելու Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, Լուսաբանեն ԱԺ գործունեությունը, այլ ոչ հանրային միջոցներից աշխատավարձ ստանալով հարձակվել ընդդիմության վրա՝ սրբացնելով իշխանությանը։
Ազգային ժողովը քաղաքական մարմին է, եւ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց քաղաքական դիրքորոշումները կարող են ցույց տալ բոյկոտի տեսքով։ Ի դեպ, քվեարկության համար նախատեսված կոճակի տեղը կորցրած, ապա ռուս կոլեգաների հետ մերձեցման երեկո իրականացրած խորհրդարանականն իր հարցը՝ վարման կարգի վերաբերյալ ելույթի տեսքով, տալիս է Խորհրդարանի նախագահի՝ արտահերթ նիստը փակելուց վայրկյաններ առաջ։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, եթե այդպիսին կա (ես երբեւէ չեմ տեսել) պետք է ու պարտավոր է իրականացնել ծառայողական քննություն՝ պարզելու աշխատակազմի ապաքաղաքական ստորաբաժանման նման քաղաքական գործունեության իրավաչափությունը, ավելին՝ ակնհայտ մեղավորներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու։
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ National Assembly of Armenia / Ազգային ժողով|ի ՖԲ-յան պաշտոնական էջը դարձել է իշխող կոհորտայի ֆան-ակումբի ՖԲ-յան էջը։
Եթե ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար պաշտոնյաները չեն իմանում ի՞նչ է ասել վարչական ռեսուրսի կիրառում, ապա սիրով 1 ակադեմիական ժամ կտրամադրեմ համապատասխան բանախոսության համար։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը