Իմ դեմ միակ ցուցմունքը տվել է անձ, ում որդին այնուհետև նշանակվեց Շիրակի մարզպետ
Իմ դեմ ՄԻԱԿ ցուցմունքը տվել է անձ, ում որդին այնուհետև նշանակվեց Շիրակի մարզպետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
«Երբ 3 տարի առաջ ես հայտարարեցի, որ իմ դեմ քաղաքական հաշվեհարդար են տեսնում կային մարդիկ, որոնք չհավատացին։
Իսկ հիմա փաստերով։
1. Ինձ ձերբակալեցին թուրքի ընդունարանում, այն բանից հետո երբ ես շատ վատ արտահայտվեցի թուրքի մասին, իր իսկ մերձավորի մոտ, ով ապագայում դարձավ պատգամավոր,
2. ԱԱԾ-ում իմ գործը մակագրվեց մի քննիչի, ով` լինելով իրավապահ համակարգի ծառայող, հեղաշրջման օրերին միացավ թուրքին ու արդյունքում աշխատանքի անցավ ԱԱԾ-ում,
3. Իմ դեմ ՄԻԱԿ ցուցմունքը տվել է անձ, ում որդին այնուհետև նշանակվեց Շիրակի մարզպետ,
4. Քննությունը, որի ընթացքում այդպես էլ չստացվեց ապացուցել իմ մեղքը ուղարկվել է դատարան,
5. Եվ վերջում, դատարանում գործը մակագրվում է թուրքի սրտի դատավոր Արմինե Մելիքսետյանին, ով վերջերս շատ "հայտնի" է դարձել։
Ու ձեզ թվում է, թե ինձ կարող եք լռեցնե՞լ։ Երբեք, չի ստացվի։
Շատ շուտով` նորմալ երկրում ու նորմալ դատարանում իմ վրայից բոլոր մեղադրանքները կհանեն։ Իսկ այ ինձ վրա բոլոր գործ կարողները միանշանակ կպատժվեն։ Բան չմնաց, տնեցիքին զգուշացրեք, որ շուտով նստելու եք...»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը