Արայիկ Հարությունյանն իր աթոռն է ամրացնում, որովհետեւ վստահ չի՝ արդյո՞ք Փաշինյանն իր տեղում է մնալու
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 3-4 րոպեում հասցրեց 1992 թվականից մինչեւ 2020 թվականի իշխանություններին մեղադրել՝ սեփական կաշին փրկելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Արայիկ Հարությունյանը Արցախում քաղաքաշինության նախարարության աշխատակազմի եւ շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն պատերազմը կանգնեցնելու հարցում հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Արցախի նախագահը նշել էր, որ 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից եւ ունենալով առավելություն բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ:
«Արայիկ Հարությունյանը հիմա ինքն իր աթոռն է ամրացնում, որովհետեւ հունիսին կայանալիք ընտրություններում արդեն ինքն էլ վստահ չի՝ արդյո՞ք Փաշինյանն իր տեղում է մնալու։ Արայիկ Հարությունյանը հարմարեցնում է իր դիրքերը՝ բոլորին մեղադրելով»,- նշեց պատգամավորը։
Մ․Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փորձել է ընդդիմության հետ «լեզու գտնել», ինչն իրեն չի հաջողվել. «Մոսկվա այցելությունից մի քիչ լավ տրամադրությամբ չի վերադարձել։ Հավանաբար, նա ընդդիմության հետ էլ լեզու չի գտել։ Նա բացարձակ անգործության է մատնված», ասել է նա։
Անդրադառնալով վերջին օրերին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմի ոտնձգություններին՝ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց. «Երեկ մենք այդ տարածքից բնակչի հետ էինք հանդիպել, որը շատ մտահոգված էր։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմից հետո նորից այդ տարածքը դարձել է սահմանամերձ գոտի, ամեն դեպքում մարդիկ իրենց այդքան վտանգված չէին զգում։ Ե՛վ մենք, ե՛ւ բնակիչները չէինք սպասում այդ տարածքում նման զարգացման, ավելի շատ սպասում էինք Կարմիր շուկայի հատվածի ուղղությամբ»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բոլոր ուղղություններով էլ հակառակորդի կողմից լինում են ոտնձգություններ. «Բնակչության մեջ բավականին մեծացել է անվտանգային հարցով անհանգստությունը։ Արցախում չկա որեւէ 1 ք․մ․, որտեղ բնակիչն իրեն անվտանգ զգա»։
Նա նշեց, որ Շուշիի ճանապարհային հատվածում հակառակորդը բավականին ակտիվ շինարարական աշխատանքներ է սկսել, ճանապարհին մեծ թվով ադրբեջանցիներ են լինում. «Հիմնականում անցնում են Կարմիր շուկայի ճանապարհով, դա նշանակում է, որ շատ ակտիվ է շարժը։ Հակառակորդն այդ ոտնձգություններն իրականացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ հստակեցում չկա հարաբերություններում, սահմանների եւ կարգավիճակի վերաբերյալ։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս իշխանությունների օրոք այդ հստակեցումը չի լինելու»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի