Վստահ եմ, որ նախընտրական պայքարում առավելագույնս ինքնադրսևորվելու են հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները. Ղարամյան
Ինչպես հայտնի առակն է ասում՝ «էշը որ էշ է, մի անգամ է ցեխում մնում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Այսօր ՌԴ նախագահ Վ․ Պուտինը կոչ է արել Դումայի առաջիկա ընտրություններում զերծ մնալ պոպուլիզմից՝ ընդգծելով, որ անհնարինը խոստանալն առաջացնում է այնպիսի սպասելիքներ, որ իրականացման ենթակա չեն, բայց փոխարենը՝ ժողովրդի շրջանում խարխլում են պետականության հիմքերը։
Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն ընտրություններ։ Վստահ եմ, որ նախընտրական պայքարում առավելագույնս ինքնադրսևորվելու են հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները` նրանք, որոնք վերջին 3 տարում Հայաստանը հասցրել են բոլոր հնարավոր պարտությունների դուռը՝ ինչի հետևանքներն առավել քան տեսանելի են։
Անգամ ամենահզոր պետությունները կարող են քայքայվել պոպուլիզմի պատճառով, ուստի համոզված եմ, որ պետք է ծայրահեղ ուշադրությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել Հայաստանի ու հայ ժողովրդի համար բացառիկ կարևոր այս քաղաքական միջոցառմանը, որպեսզի ընտրվող կառավարությունը լինի հայանպաստ գործունեության ընդունակ և դուրս բերի երկիրն անդունդից։
Ինչպես հայտնի առակն է ասում՝ «էշը որ էշ է, մի անգամ է ցեխում մնում»,- գրել է Ղարամյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը