Կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանություն ու մինչեւ գիշերը ինչ–որ շինծու գործով պահում. Ռուսլան Բաղդասարյան
Մի քանի օր է, ինչ Երեւանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին եւ ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչեւ գիշերվա 24:00–ն եւ նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ–որ շինծու գործով: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուրեմն մի քանի օր է, ինչ Երեւանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին եւ ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչեւ գիշերվա 24:00–ն եւ նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:
Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:
Ստորեւ ներկայացված փաստաթղթում պարզ երեւում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, տասնյակներով տեղավորում են (լցնում են) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում:
Էն մի հատ ծամածռվող դեմքով քաղաքապետ ունեինք՝ խոսքս ուղղում եմ իրեն. Հայկ Մարության, դու թասիբ ունե՞ս, արա՛, քո աշխատակիցներին են քարշ տալիս ոստիկանության բաժիններով, թե՞ ինքդ ես խրախուսում ոստիկանության նման գործելաոճը, որպեսզի կապիտուլյանտի համար քվեներ ապահովեք:
Իսկ հիմա կոչ եմ անում կրթօջախներում աշխատող մեր սիրելի քաղաքացիներին՝ մի վախեցեք ոստիկաններից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից: Պահանջեք ամեն բան օրենքի շրջանակներում կատարել, դիմեք փաստաբաններին եւ առանց իրենց մի գնացեք ոստիկանություն:
Ինքս իմ բոլոր հնարավորություններով պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուրին, ով կունենա դրա կարիքը:
Առանց թուրքի Հայաստան լինելու է»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը