Քիչ է մեզ ոչնչացնում են, դեռ մի բան էլ համոզում են, որ մենք ենք այդպես ուզում
Հիշում եք ԱՄՆ-ում հայտնի հայ բժիշկ կար Ջեք Կևորկյան անունով։ Իրեն ամբողջ աշխարհը ճանաչեց որպես բժիշկ-մահ։ Այո, նա մոտ 130 հիվանդների էֆթոնազիայի միջոցով «օգնել էր» մահանալ։ Փաստ է, որ իրեն հիվանդները խնդրում էին դա անել։
Մեր մոտ էլ արդեն 3 տարի է գործում է վարչապետ-մահ, ով «օգնում է» մեզ մահանալ։ Իր «թեթև» ձեռքով արդեն մահացել է մոտ 10 հազար մարդ։ Բայց եթե ԱՄՆ-ում բժշկին խնդրում էին որպեսզի նա օգնի մահանալ, ապա մեզ մոտ մենք չենք խնդրում, նա ուղղակի սպանում է մեզ և կոնստանտ համոզում, որ դա հենց մենք ենք ուզում։ Նա անընդմեջ կրկնում է, որ ժողովուրդն է իրեն ընտրել, որ ժողովուրդն է իրեն լիազորել, որ ժողովուրդն է ուզում այդպես։
Քիչ է մեզ ոչնչացնում են, դեռ մի բան էլ համոզում են, որ մենք ենք այդպես ուզում։ Իսկ մահանալուն ըմբոստացողները միանգամից որակվում են որպես ազգի թշնամի, նախկիններ, թալանչիներ և այլն։
Իսկ ես, ես ուղղակի ապրել եմ ուզում։ Ոչ ավել, ոչ էլ պակաս։ Ապրել իմ երկրում, ապրել ապրելու ցանկություն ունեցող մարդկանց կողքին։
Իսկ դուք ի՞նչ եք ուզում ձեր «բժիշկից»։ Որպեսզի նա ձեզ բուժի, թե՞ օգնի մահանալ...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը