Փաշինյանի կառավարումը հիմնված էր կեղծիքի ու ստի վրա, բայց հիմա կեղծիքը իրավական հաստատում է ստանալու
Հայտարարելով, թե հրաժարական տալով, ինքը հրաժարական չի տալիս, այլ պարզապես արձանագրում է «ընտրություններ» կոչվող միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մեծ ական դրեց այդ միջոցառման լեգիտիմության տակ։ Անկասկած, կեղծիքները օր օրի աճելու են։
Մյուս կողմից ակնհայտ է, որ ազդարարելով «ընտրություններ» կոչվող միջոցառման մասին, Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի մտածել, թե դա իշխանություն ձեւավորելու համար է, որ դրանով կարող է ինքը զրկվել իշխանությունից, քանի որ իշխանափոխության հաջորդ օրն իսկ կհայտնվի բանտում։ Ուրեմն, «ընտրություններ» միջոցառումը այլ նպատակ ունի. այն ոչ թե լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար է, այլ իշխանության նոր կանոնների լեգիտիմացման։
Ակնհայտ կեղծիքներով գնալով իշխանության ձեւավորման, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նոր խաղի կանոնների մասին. այսուհետեւ կեղծիքը լեգիտիմանալու է, լինելու է կառավարման նոր ձեւը։ Առաջ էլ, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կառավարումը հիմնված էր կեղծիքի ու ստի վրա, բայց հիմա կեղծիքը իրավական հաստատում է ստանալու, հիմա դրա օգտին են քվեարկելու ՀՀ քաղաքացիները, քվեարկելու են, որ իրենք համաձայն են ապրել կեղծիքի կանոններով։
Կարեւոր չէ, որ այդ քվեարկությունը եւ քաղաքացիների համաձայնությունը նույնպես նա ստանալու է կեղծիքներ կիրառելով, կարեւորն այն է, որ անց է կացվելու այսպիսի միջոցառում, որը լեգիտիմացնելու է կեղծիքը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը