ՈՏՔԻ՛. Այն ինչ կատարվում է Հայաստանում, որևէ տրամաբանական բացատրություն չունի
Այն ինչ կատարվում է Հայաստանում, որևէ տրամաբանական բացատրություն չունի։ Պարտված, ողջ ժողովրդին նվաստացրած, հազարավոր զոհերի պատասխանատու, վարչապետ կոչվող երևույթը, Արցախը թշնամուն նվիրելուց հետո, պատրաստվում է արդեն նույն թշնամուն հանձնել հայոց ողնաշար՝ Սյունիքը։ Սյունեցիները, տեսնելով Արցախի ճակատագիրն, ինչպես նաև իրենց սպառնացող վտանգը, ոտքի են կանգնել և այո՛ հայհոյում են իրենց թշնամուն պատրաստվող հանձնող գյադային։ Եվ ամենազարմանալին՝ ապշեցուցիչն այն հանգամանքն է, որ այս ամենը գիտակցում և փորձում են դրա դեմ պայքարել մի քանի հարյուր հայաստանցիներ։ Անհասկանալի է, միթե՞ այդ աստիճան այլասերված ենք, վերջնականապես կորցնելով մեր ազգային և մարդկային տեսակը, էլ չեմ խոսում տարրական արժանապատվության մասին։ Չե՞նք գիտակցում, որ կորցնում ենք հայոց պետությունը։ Այո՛, մի կողմից անտարբերներ, մյուս կողմից, այսպես կոչված ուժայիններ, որոնք չունենալով արժանապատվության նշույլ անգամ, բռնի ուժով բերման են ենթարկում իրենց հայրենիքը պաշտպանող սյունեցիներին, նվաստացնում, խոշտանգում և գործեր թխում նրանց նկատմամբ։Եթե վաղն իսկ, ողջ ժողովրդով ոտքի չկանգնենք և չքշենք փորձանք դարձած իշխանությանը, այլևս ոչ-ոք իրավունք չունի բողոքելու «հայի բախտից» և մեղադրելու այլ պետությունների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, նաև Եվրոպա։


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը