Հայկական դիվանագիտության նոր «նվաճումները». Ղազարյան
Հետպատերազմյան աղետալի իրավիճակում, երբ անորոշության մեջ են հայտնվել արտաքին քաղաքականության գերակայությունները, պարզ չի թե ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Արցախի խնդրի հարցում, գերության մեջ են մնացել Հայրենիքի համար մարտնչած հարյուրավոր զինվորներ և քաղաքացիական անձինք, ըստ էության, ոչինչ չի արվում որևէ երկրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, անորոշության մի դաշտ է ձևավորվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում, պարզվում է արտերկրում Հայաստանի դեսպանությունները գտել են խիստ արդիական նվաճումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Հետպատերազմյան աղետալի իրավիճակում, երբ անորոշության մեջ են հայտնվել արտաքին քաղաքականության գերակայությունները, պարզ չի թե ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Արցախի խնդրի հարցում, գերության մեջ են մնացել Հայրենիքի համար մարտնչած հարյուրավոր զինվորներ և քաղաքացիական անձինք, ըստ էության, ոչինչ չի արվում որևէ երկրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, անորոշության մի դաշտ է ձևավորվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում, պարզվում է արտերկրում Հայաստանի դեսպանությունները գտել են խիստ արդիական նվաճումներ։ Մասնավորապես, Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը, որտեղ մինչև վերջերս դեսպանի պաշտոնում պաշտոնավարել է ՀՀ արտաքին գործերի ներկա նախարարը (ով ասում էր, որ բանակն է պարտվել պատերազմում, սակայն դիվանագետները չեն պարտվել), իսկ այս տարվա հունվարի նշանակվել է նոր «կարիերային» համարվող դեսպան, դեսպանության Facebook-ի էջում ազդարարվում է դիվանագիտական մի մեծ «հաջողության» մասին։ Իսկ ի՞նչը կարող էր լինել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության համար, այս բարդ ժամանակահատվածում կարևոր և հիշատակման համար արժանի հաջողությունը։ Այն, որ Հայաստանում գործող Ֆրանսիական խոշոր վերազգային կազմակերպության թունդ ալկոհոլային խմիչքներից մեկը, ոչ թե Մեխիկոյում, այլ Լոնդոնում արժանացել է Ոսկե մեդալի։
Սա է ժամանակակից հայկական դիվանագիտության դեմքը, որին նախորդ անգամ տված իմ որակումները որոշ մարդիկ խիստ էին համարել։ Կարծում եմ, յուրաքանչյուրն ազատ է իր գնահատականներ տալու հարցում, ցավոք, որ դրանք հիմնականում օբյեկտիվ են»,- գրել է Ղազարյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը