Հարատև հաշտություն կամ խաղաղ հարևանություն քարոզողը հիվանդ է, հիվանդ է մեզ այս վիճակին հասցրած՝ Հայաստանում իրեն իշխանություն համարող և չհեռացող վարչախումբը
Սեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց։
Ինչո՞ւ նաև իրենց։ Որովհետև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որևէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն և հասարակություն, որոնք իրենց մայրերին և երեխաներին թունավորում են մեր զինվորի խրտվիլակներով և գանգերի «խորհրդանիշ» սաղավարտներով:
Այդ հիվանդ կազմավորման հետ հարատև հաշտություն կամ խաղաղ հարևանություն քարոզողը հիվանդ է ինքը, հիվանդ է մեզ այս ամոթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող և չհեռացող վարչախումբը, հիվանդ կլինենք մենք՝ որպես ազգ և պետություն, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթե, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողություններ, այն Հայաստանը, որը տոնել և տոնելու է իր հաղթանակը, այլ ոչ թե թշնամու պարտությունը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը