Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

ԱԺ-ում ծափահարողները զարմացած են, որ հայտնվել են այնտեղ. Ջուլֆալակյան

ԱԺ-ում ծափահարողները անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

«Անկախացումից հետո Հայաստանում միշտ խոսվել է մերիտոկրատիայից (բառացիորեն «արժանիների իշխանություն»՝ կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից...):

Ակնհայտ է, որ 30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել հասնել այդ բաղձալի նպատակին։ Այդ առումով, սակայն, վիճակը երբեք այսքան օրհասական չի եղել, ինչքան այսօր, երբ պաշտոններ ստանում են ոչ թե արժանիներն, այլ նրանք, ովքեր ուղղակի կհամաձայնեն աշխատել այս իշխանության հետ (վերաբերում է նոյեմբերի 10-ից հետո եղած նշանակումների ծանրակշիռ մեծամասնությանը...)։ Մի փոքր մանրամասնեմ.

Շատերը կհիշեն, որ մերիտոկրատիայի մասին խոսույթը հատկապես 2018թ-ի դեպքերից հետո շատ արդիական դարձավ։ Առաջին հայացքից թվում էր, թե խանգարող ոչինչ չկա, և դա իրագործելու համար իդեալական պայմաններ են ստեղծվել։ Բայց միայն առաջին հայացքից։ Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ ժողովրդական դժգոհության լայն ալիքը «մոդեռացնող» անձը կաշկանդվածություն, կոմպլեքսներ, ատելություն, անձնական խնդիրներ ունի խելացի, արժանի, վաստակաշատ, կայացած, պրոֆեսիոնալ, սեփական կարծիք ունեցող... մարդկանց հանդեպ։ Ինչու՞։ Որովհետև նա ինքը միջակություն է։ Ընդ որում, միջակություն է իր ամբողջ կյանքով՝ սկսած մանկությունից՝ բակից, դպրոցից մինչև ուսում և մասնագիտական կարիերա (լրագրություն), իսկ այժմ էլ` երկրի վարչապետ։ Այդ կոմպլեքսների ապացույցներն անթիվ են։ Նշեմ զուտ վերջին թարմ դրսևորումներից մեկը։

Երբ հայտնի անձը երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, լինելով անձամբ միջակություն՝ ձախողված ղեկավար, կանգնում է ԱԺ բարձր ամբիոնի մոտ ու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգայնագետ, ֆինանսիստ, դասախոս, Ազգային Ժողովի պատգամավորի հարցին (ընդ որում՝ շատ տեղին) արձագանքում է վիրավորական, իռոնիկ, լկտի տոնով, կարծես թե պատերազմ հաղթած առաջնորդ է, այլևս ամեն ինչ ասված է։

Հայտնի անձն իր այդ քայլով ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ՝ ժողովրդավարություն, կրթության և գիտության առաջնահերթություն, մանկավարժի մասնագիտության կարևորում, մերիտոկրատիա, հաշվետվողականություն, պատասխանատվություն, քաղաքական կառուցողական բանավեճ և այլն։ Իրական վերաբերմունքն այն է, որը նա ցույց է տալիս իր առօրյա վարքագծով, ոչ թե խոսքով։

Իսկ ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան։ Վերջիններս դեռևս փաստորեն չեն հասկացել (կամ չեն ուզում հասկանալ), որ անկախ նրանց ունեցած անձնական վաստակից (նրանք, ովքեր ունեն դա...), այն պահին, երբ մի փոքր ինքնուրույնություն կամ «ղեկավարի գծից» մի փոքր շեղվով կարծիք հայտնեն, նույն վերաբերմունքին են արժանանալու։

Դրանից էլ մի քանի եզրակացություն.

ծափահարողները երբեք նման տարբերվող վարքագիծ չեն դրսևորի։ Նրանք անձամբ շատ զարմացած են, որ հայտնվել են այն տեղում, որտեղ գտնվում են, իսկ նրանց առաջնորդը ծափերից է՛լ ավելի է ոգևորվելու և է՛լ ավելի կտրուկ է արտահայտվելու բոլոր այն գործիչների հասցեին, ովքեր չեն գիտակցի նրա «մեծությունն ու բացառիկությունը»։ Մարդը սիրում է ծափեր, ի՞նչ անի։

Նշված պատճառներով է (և ոչ միայն...), որ 30 տարվա ընթացքում մենք ոչ թե մոտեցանք, այլ ավելի հեռացանք մերիտոկրատիայից։

Հուսամ,ոչ վերջնականապես։

Հ.գ. երբ դառնում ես շա՜տ ավելի վատը, քան այն, ինչի դեմ պայքարում էիր»,- գրել է Ջուլֆալակյանը: