Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով
Հայաստան

Դավաճան Նիկոլի սիրելի նախկին «հրեշները»

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը և դրան սպասարկող թիմը շատ է սիրում խոսել նախկինների թալանի, կեղծարարության, բեսպրեդելի և նախկինների կողմից թույլ տված այլ արատավոր երևույթների և հանցագործությունների մասին...
Որքան հասկանում եմ, ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ արդեն քարոզարշավ սկսած կապիտուլյատն Նիկոլը մարդկանց ուղեղները լվալու և հույզերի վրա խաղալու առումով կրկին ընտրելու է "նախկինների" թեման շահարկելը...
Այս ամենը տարօրինակ չէր թվա, եթե չլինեին բազում փաստեր, որ այժմ իրեն սպասարկող և իշխանության մաս կազմողների մեջ կան նախկիններից բավական մի մեծ բանակ, որոնց մեջ են նաև նախկինների օրոք իրենց ամենավատ կողմերով դրսևորած անձինք, որոնց վերաբերյալ դավաճան Նիկոլը, եթե նախկինում բղավում էր, ապա հիմա ծպտուն չի հանում... Ստացվում է, եթե նախկին օդիոզը հիմա ծառայում է իրեն, ապա շատ արագ մոռացվում է նրա "նախկին" թալանչի, ընտրակեղծարար, բեսպրեդելշչիկ, գող, ավազակ, մարդասպան և գործ սարքող լինելը... Բերեմ մի քանի օրինակ...
Այս իշխանության նախկիններից ժառանգած սիրելի կադրերից է Գագիկ Ջհանգիրյանը, որի անվան հետ են բազմաթիվ մարդիկ և ԶԼՄ-ներ կապում 1995 թ-ի ԱԺ ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի ու 1996 թ-ի կեղծված նախագահական ընտրությունները, երբ վերջինս բարձր պաշտոն էր զբաղեցնում ԿԸՀ-ում... Դե Գագիկ Ջհանգիրյանի և Մատաղիսի զորամասում կատարված սպանությունների գործի կապի մասին գիտեն շատերը... Այդ ժամանակվա զինդատախազ Ջհանգիրյանն, ըստ ԶԼՄ-ների և այդ թվում Նիկոլի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ների այդ սպանությունները ջարդում էր անմեղ երեք տղաների գլխին, որոնք անմեղ լինելով բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո արդարացվեցին... "Մատաղիսի զորամասի" գործով սկանդալը հասավ միչև ՄԻԵԴ, որտեղ Հայաստանը պարտվեց... Ի դեպ, Ջհանգիրյան Գագիկը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այն տղաներն են, որոնց ինքը 21 տարի առաջ թիրախավորել էր և փորձում էր ցմահ նստեցնել բանտ.. Ու այս մարդուն, նախկիններին խիստ քննադատող Նիկոլը տանում է ԲԴԽ՝ ապագայում այդ կառույցի նախագահ դարձնելու նպատակով...Հավելեմ, որ մի քանի տարի առաջ ԱԺ-ում Նիկոլ-Ջհանգիրյան "մենամարտի" ժամանակ մեկը մյուսին անվանեցին անգրագետ...
Հաջորդը, Անդրանիկ Քոչարյանն է՝ ԱԺ քայլիստ պատգամավոր, որը նաև զբաղեցնում է պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը... Սույն կերպարը նախկինների ամենախդրահարույց և սկանդալայիններից է... Քոչարյան Անդոն իրեն շատ վատ դրսևորել է 1990-ականների կեսին, երբ պաշտոն ստացավ Գյումրիում, որտեղ և ձեռք բերեց "Հրեշ Անդո" մականումը... Սրա հետ են շատ գյումրեցիներ և ԶԼՄ-ներ կապում աղետի գոտու թալանը (հատկապես Գյումրիում մինչև հիմա մատնանշում են նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի կողմից Գյումրիի Տեքստիլ ֆաբրիկայի թալանը և հաստոցների կոպեկներով վաճառքը իրանցի գործարարներին ), ահռելի քանակությամբ շինտեխնիկայի անհետացումը", աննախադեպ կաշառակերությունը, բեսպրեդելը, հովանավորչությունը...
Իսկ հիմա "Հրեշ Անդոն" դարձել է հրեշտակ ու ամենամոլի նիկոլականը, որի արդյունքում էլ դավաճան Նիկոլը "մոռացության" է մատնում Անդրանիկ Քոչարյանի խայտառակ անցյալը...
Այս ցուցակում իր ուրույն տեղն ունի նախկին կարկառուն ՀՀԿ-ական, Գալուստ Սահակյանի աներորդի, ԽՍՀՄ երրորդ մեծությամբ մարզադաշտը կոպեկներով սեփականշնորհած Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը.. Իշխանատեղափոխությունից հետո, սույն օդիոզ և սկանդաային կերպարը դարձել է դավաճան Նիկոլի մոլի երկրպագուն և հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, որ ամեն ինչ պետք է արվի, որ նախկինները հետ չվերադառնան...
Զավեշտն այն է, որ նախկինների օրոք "ամենամենաշնորհային" դիրք ունեցող Բուռնաշը բողոքում է նախկիններից... "Բուֆետչիկ" Բուռնաշը ոչ միայն իրենով արեց 70 հազար նստատեղով "Հրազդան" մարզադաշտը, այլև "արտոնյալ կարգավիճակով" բազում տարիներ ԱԺ պատգամավոր էր ընտրվում Շիրակի մարզի հյուսիսային՝ Ամասիա-Աշոցքի տարաշաշրջանից և Գյումրիի մի մասից... Թե ինչպե՛ս էր ընտրվում երեսփոխան, շիրակցիները շատ լավ են հիշում...Ըստ տարածված լուրերի, Բուռնաշը բացարձակ չէր թաքցնում, որ, ըստ նույն օդում կախված լուրերի, 5000 դրամ ընտրակաշառք բաժանելով էր ընտրվում, իսկ իրեն հարցով դիմող ընտրողներին հակադարձում էր, որ նա արդեն նրանց ձայները գնել է և որևէ պատրականություն չունի նրանց առաջ... Գյումրիում նաև չեն մոռանում "մարդագողությունը", երբ Բուռնաշն ԱԺ ընտրություններից մեկից ընդառաջ "գողացել" էր պատգամավորի թեկնածուներից մեկին...
Ու հիմա, այս օդիոզ և զավեշտալի կերպարը բամբասում է նախկիններից և սատարում է Նիկոլին... Ասեմ՝ Բուռնաշն ու Նիկոլն արժանի են մեկը մյուսին...
Նիկոլին սպասարկողներից կառանձնացնեմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ Նիկոլի և նրան պատկանող ԶԼՄ-ների ամենաօդիոզ և ամենասկանդալային կերպարներից է, քանի որ հենց նույն Նիկոլը նրան բազմիցս, այդ թվում նաև ԱԺ ամբիոնից մեղադրել է ընտրակեղծարարության և ընտրություններից հետո "նկարչություն" անելու մեջ... Հավելեմ, որ Մուկուչյանը պարտք չէր մնում և հակադարձում էր Նիկոլին այլ վիրավորանքներով... Բայց իշխանատեղափոխությունից հետո, Նիկոլ-Մուկուչյան զույգը շատ սերտ սկսեցին համագործակցել, որի արդյունքն,ըստ օդում պտտվող լուրերի, եղավ 2018 թ-ի դեկտեմբերին կեղծված արտահերթ խորհրդարանական ընտրությունները...
Սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու Նիկոլի միակ հույսը կրկին "ռեմբրանտ" Տիգրան Մուկուչյանն է, որի պատճառով էլ նախկիններին թիրախավորող դավաճան Նիկոլը "մոռացության" է տալիս իր սերտ համագործակցությունը իր կողմից ընտրակեղծարարության մեջ մեղադրված Տիգրան Մուկուչյանին...
Նախկիններից Նիկոլը ժառանգել է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ում հենց Նիկոլն ԱԺ ամբիոնից մեղադրում էր բազում հանցագործությունների մեջ, իսկ Արթուն էլ 2018 թ-ի գարնանը ԱԺ էր եկել Նիկոլին ձերբակալելու "պատվերով"... Իշխանատեղափոխությունից հետո Նիկոլ-Արթուր տանդեմը շատ արագ մոռացավ, թե ժամանակին մեկը մյուսին ինչ վիրավորանքներ և մեղադրանքներ էր ներկայացնում ու դավաճան Նիկոլը "մինչև վերջին խազը" սկսեց օգտագործել գեղցի Արթուրին՝ նրա վրա թողնելով նախկինների նկատմամբ իր կողմից սանձազերվծած հարձակումները... Այո՛, Նիկոլն այսպիսով նաև վրեժխնդիր է լինում Արթուրից. վերջինիս միջոցով պատժելով Քոչարյանին և այլ նախկին պաշտոնյաներին...
Հոռոմցի Արթուր Դավթյանը հայտնի է նաև իր հովանավորչություններով, որոնց վրա "աչք" է փակում դավաճան Նիկոլը...
Հաջորդ օդիոզ կերպարը, ում հետ Նիկոլը մոռանալով իր ունեցած բազում խնդիրները, իշխանատեղափոխությունից հետո, ըստ լուրերի, սկսեց սերտ համագործակցել՝ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ով հայտնի է Լֆիկ Սամո մականունով... Տարիներ առաջ հենց այդ ժամանակվա ԱԺ իշխանական պատգամավոր Լֆիկ Սամոն էր բացահայտ հայտարարում, որ Նիկոլը "իրանց ախպերն ա"՝ ակնարկելով, որ վերջինս կապ ունի նախկինների հետ... Տարիներ շարունակ Սամվել Ալեքսանյանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորում էր հիմանակում Նիկոլի ընտաներկան թերթը, ով հայտնի գործարարին մեղադրում էր որոշ ապրանքների արտադրման և ներկրման ոլորտներում մենաշնորհային դիրք ունենալու, կեղծարարության, մարդասպանության և այլ հանցագործությունների մեջ, բայց իշխանության գալուց հետո Լֆիկ Սամոն դավաճան Նիկոլի համար դարձավ շատ ընդունելի և օրինապահ գործարար... Նիկոլը չգիտես ինչի՛ դիմաց շատ արագ "մոռացավ" և՛ Լֆիկի հանցագործ լինելը, և՛ վերջինիս նկատմամբ տածած հակակրանքը...
Գիտեք ինչու՞ է Նիկոլն այս նախկինների հետ սերտ համագործակցում և "մոռանում", որ նրանք նախկին կոռումպացված և կեղծարարներ են...Խնդիրը միայն այն չէ, որ վերջիններս հիմա հլու հնազանդ ծառայում են դավաճան Նիկոլին և կատարում են վերջինիս բոլոր քմահաճույքները... Բանն այն է, որ հենց դավաճան Նիկոլը կարկառուն ՆԱԽԿԻՆ է, ով նախկինների մոտ ընդդիմադիր էր աշխատում...