ՈՒնեմ ավելի լավ առաջարկ` «նիկոլական կառավարությանը
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Նիկոլական տնտեսական հեղափոխության» հերթական խոչընդոտը՝ ոչ աշխատանքային օրերն էին
Փաստորեն պարզվում է, որ բացի այն, որ նախորդ տարվա փետրվար ամսվա մեկ օրով ավել լինելը ազդել է այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, «տնտեսական հեղափոխության«հերթական լրջագույն խոչընդոտ են» հանդիսանում նաև ոչ աշխատանքային օրերը. ըստ «նիկոլական հաշվարկների»` հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու դեպքում, ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի շուրջ 173.000.000 դոլարին համարժեք գումարի չափով։ Ըստ այդ տրամաբանության` մեկ օրում ստեղծվող ՀՆԱ-ն կկազմի 34.600.000 դոլարին համարժեք գումար։ Հաշվի առնելով այն, որ տարբեր գնահատականներով ՀՀ-ում կան մոտավորապես 600.000 գրանցված աշխատողներ` ստացվում է, որ մեկ աշխատողի հաշվարկով, մեկ օրում կստեղծվի ավելի քան 57 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ։
ՈՒնեմ ավելի լավ առաջարկ` «նիկոլական կառավարությանը»
Եթե վստահ եք, որ կա համապատասխան արտադրանքների և ծառայությունների պահանջարկ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ըստ հրապարակված տվյալների, ՀՀ-ում կան գրանցված մոտավորապես 62.000 գործազուրկներ, ապա ՀՐԱՎԻՐԵՔ այդ մարդկանց աշխատանքի, որոնց մեկ օրվա ստեղծած ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 3.500.000 դոլարին համարժեք գումար։ Հաշվի առնելով նաև այն, որ հաջորդ տարի կունենանք մոտավորապես 251 աշխատանքային օրեր (առանց հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու)` տարվա կտրվածքով կստեղծվի ավելի քան 887.000.000 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ...։ Հ.Գ. Ե՛վ աշխատողներին «դիվադադար» չեք անի, և՛ ավելի մեծ թվով ՀՆԱ կարձանագրեք»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար