Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականաում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։

Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր խնդրի, որի մասին, ցավոք, քիչ է խոսվում և որի լուծման ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում։ Խոսքը մեր աշխատանքի արտադրողականության մասին է։ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 1 աշխատողը տարեկան ստեղծում է շուրջ 13․700 դոլարի արտադրանք։ Համաշխարհային բանկի զեկույցներում հրապարակված տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ մենք աշխատանքի արտադրողականությամբ զարգացած երկրներից հետ ենք 8-10 անգամ։

Այսպես՝ Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը 240․500 դոլար է, Իռլանդիայում՝ 168․300 դոլար, Նորվեգիայում 148․000 դոլար, ԱՄՆ-ում 133․000 դոլար, Ավստրալիայում և Սինգապուրում մոտ 109․000 դոլար և այսպես շարունակ։ Ավելին՝ եթե աշխատանքի արտադրողականության ցուցանիշը համեմատում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում, ապա պարզ է դառնում, որ թեև մենք և Բելառուսը գրեթե նույն արտադրողականությունն ունենք, բայց աշխատանքի արտադրողականությամբ էապես զիջում ենք թե´ Ղազախստանին (21․000 դոլար), թե´ Ռուսաստանի Դաշնությանը (24․500 դոլար):

Էկոնոմիկայի պատասխանատուի տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա կարելի է սահմանել, որ աշխատողն օրվա մեջ պարտավոր է ոչ թե 8 ժամ աշխատել, այլ՝ 16 ժամ, այս դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն 2 անգամ կաճի։ Կամ, օրինակ՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողը գրեթե նույնքան արտադրանք տա, որքան Սինգապուրի մեկ աշխատողը, ապա նա պետք է աշխատի 8 անգամ ավելի, այսինքն՝ օրվա մեջ 64 ժամ։

Ակնհայտ է, որ առավել բարեկեցիկ ապրելու համար կառավարությունը ոչ թե պետք է մտածի, թե ինչպես կրճատի ոչ աշխատանքային օրերը կամ երկարացնի աշխատանքային օրը, այլ քայլեր ձեռնարկի երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Վերջում ուզում եմ հիշեցնել Սթիվ Ջոբսի խոսքերը․ «Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով»։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի»։