Արծրուն Հովհաննիսյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ
Գլխակերների և ազգադավների գլխավոր խոսափող, «գյոռբագյոռ-2020» անջնջելի նզովքի դափնեկիր Արծրունը օրեր առաջ դադարել է ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Աշխատանքից ազատվել է։ Ինչու և ինչ հիմքով - չգիտեմ. էական էլ չէ։
Էականն այն է, որ սույն նզովյալը ներկայում ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ տիրապետում, օգտագործում և տնօրինում է ամենամեծաթիվ հետևորդներ ունեցող ԱՆՁՆԱԿԱՆ պրոֆիլը։ Շուրջ 620 հազար հետևորդ։ Ընդ որում, այդքան մեծաթիվ լսարան նա ձեռք է բերել ՀԱՆՐԱՅԻՆ, այլ ոչ թե մասնավոր կարգավիճակում։ Ու ինչ ուզի՝ կանի այդ պրոֆիլով։
Դա, մեղմ ասած, սխալ է։ Դա նույնն է, ինչ որևէ նախարար աշխատանքից ազատվի ու ոչ ոք նրանից հետ չվերցնի ծառայողական մեքենան, աշխատասենյակը և քարտուղարուհուն։
Վերոգրյալի հիման վրա կրկնում եմ դեռ նախորդ դեկտեմբերին հնչեցրած պահանջս. սրա ձեռքից առնել պրոֆիլը և փոխանցել ՊՆ-ին։
ԼՐԱՑՈՒՄ. Հենց նոր մի ականատես ինձ գրեց, որ այս սուբյեկտը հենց նոր վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդակայանում։ Կարճ ասած՝ թռել է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը