«Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը». Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ,ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում։ Ֆանատիզմը մարդուն դարձնում է կույր և անուղեղ։ Ստալինի ֆանատիկները դարձան միլինավոր անմեղ մարդկանց մահվան, տեղահանման կամ բռնաճնշումների պատճառ։ Հիտլերի ֆանատները՝ քիչ էր մնացել անվերադարձ կործանեին Գերմանիան։
Կրոնական ֆանատիկերը՝ բերել են միայն ծայրահեղությունների ու օրթոդոքսության։ Այսօր մերձավորարևելյան տեռորի որջերը՝ բացի փողից ու քաղաքական շահերից, ձևավորվել են նաև իսլամական ֆանատիզմի վրա։ Յակոբինյանների ֆանատիզմը մեծ հարված հասցրեց ֆրանսիական հեղափոխության ֆունդամենտալ արժեքներին։ Եվ այսպես բազմաթիվ օրինակներ։
Նիկոլական ֆանատիզմը՝ որպես կանոն, մարմնավորում է մոլորյալ, չմտածող, կրոնական աղանդի պատկանող, վատ կրթություն ունեցող, արևմտյան կեղծ «դաստիարակությամբ» փչացված, ապազգային հայացքներով, ԼԳԲՏ, անհայրենիք տեսակի, արժանապատվության գիտակցության բացակայությամբ, շրջապատում հարգանք չվայելող, ծայրահեղ կոմպլեքսավորված, վախի բնազդով առաջնորդվող և փախչելու ընդունակ մարդկանց։ Սա իրականում մեծ զանգված չէ, սակայն ֆանատիզմի վտանգը՝ նրա մեծ ու փոքր լինելու մեջ չէ, այլ նրա գոյության մեջ է։
Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը։
Նիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան։ Սա քաղաքականապես ապացուցելու կարիք չկա, որովհետև միայն հիմարները չեն գիտակցում դա։ Բայց, Նիկոլը չէ՛ր լինի դավաճան ու հայրենակործան, եթե չլինեին ֆանատիզմն ու ֆանատիկները։ Սա ևս ապացուցելու կարիք չկա»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը