Տոնական Հայաստան
Քիչ առաջ իմացա, որ նախատեսվում է նոր՝ «Հարկ վճարողի օր» տոնական օր սահմանել։ Հրաշալի է, խոսքեր չունեմ ասելու։ Հուսամ, որ սա առաջին, ներեցեք՝ երկրորդ, բայց ոչ վերջին «իմ քայլն» է։ Առաջինը՝ «Քաղաքացու օր» հրաշք, խորովածային բուրմունքով օրն էր։ Հաջորդ՝ երրորդ տոնական օրը կլինի «Աղբ նետողի օրը», նվիրված այն քաղաքացիներին, ովքեր աղբը նետում են ոչ թե փողոցում, այլ աղբարկղում։ Չորրորդ տոնական օրը պետք է հայտարարել, որպես «Զուգարան գնացողի» օր։ Այն նվիրված կլինի այն քաղաքացիներին, ովքեր իրենց պետքերն անում են զուգարաններում, այլ ոչ փողոցներում, բակերում, ավտոտնակների արանքներում, մուտքերում։ Հինգերորդ տոնական օրը, կարծում եմ, առավել քան արդիական է՝ «Սեռական հարաբերություններ ունեցողի օր», որն էլ նվիրված կլինի տանը, անկողնում, այլ ոչ փողոցում, այգում սեռական կարիքները հոգացողներին։
Ինչպես տեսնում եք ցանկը վերջնական չէ և շուտով, Հայաստանում, օրացուցային բոլոր օրերը տոնական կլինեն, իսկ ամենատոնակական օրը կլինի նոյեմբերի 9-ը, որպես «Հպարտ պարտվողի օր»։


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը