Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախ

Պատերազմում ամենախնդրահարույց դրվագներից էր Ջեբրայիլի զորամասի հրամանատարին ամենաթեժ պահին պաշտոնանկ անելը

Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր։

Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու և զանգվածին նրա դեմ ուղղորդելու համար։

Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ, վերջինս, եթե չեմ սխալվում, ներկայումս անհետ կորածների թվում է։ Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպվում զորամասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հետ և մինչև վերջ պայքարել է։

Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, այդ շրջանի պետական քարոզչությունն էր այդպես «պահանջում», իսկ օրեր անց, թեժ մարտերից հետո, նրա շտաբի պետը. մի խոսքով զորամասը «գլխատվեց»։

Ավելի ուշ, նույն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մեջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերվն անհաջող, անիրատեսական օպերացիայի արդյունքում մեծ կորուստներ կրեց։

Այդ զորամասի արդեն նախկին հրամանատարին մինչև պատերազմը աշխատանքի բնույթով առնչվել եմ, միշտ լավ տպավորություն է թողել, նվիրված զինվորական է։

Սխալներ, անշուշտ, կարող է թույլ տված լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտություն էր։

Ենթադրում եմ, որ օպերացիան պլանավորվել և իրականացվել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։

Պատերազմից հետո չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղվում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատված որևէ մեղադրանք չկա, իրավական գործընթաց չի տարվում, ըստ այդմ՝ մաքուր է։

Եթե նույնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հավատում, որ նրա վրա քրեական գործ հարուցելու պատճառ կա։

Մի խոսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել, բայց ժամանակը կգա, դեռ կպարզվի, թե ով, ինչ հանգամանքներում և ինչպես է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը և մեր պարտության սկիզբը դնելու համար»: