Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է և ակնհայտորեն ոչ անկեղծ
Նկատե՞լ եք, չնայած Հայաստանից «մոտեցումներ շտկելու» ոմանց տենչին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրում տեսանելի ու անտեսանելի «ծնրադրություններին», Թուրքիայից այդպես էլ չի լսվում մի կարևոր հայտարարություն․ «պատրաստ ենք բացելու Կարս-Գյումրի երկաթուղագիծը»։
Ընդհակառակը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից անմիջապես հետո հայտարարեց, որ տարածաշրջանում նոր զարգացումների համատեքստում Անկարան մտադիր է կառուցել Իգդիր (Թուրքիա)-Սադարակ (Նախիջևան) երկաթուղագիծը։
Այսինքն Նախիջևանի հետ երկաթուղային կապ հաստատելու նպատակով թուրքական կողմը մտադիր չէ բացել Կարս-Գյումրի հատվածը և օգտվել ամբողջությամբ Հայաստանի տարածքում գտնվող արդեն իսկ առկա Գյումրի-Արմավիր-Երևան-Երասխ գծից, որպեսզի հնարավորինս խուսափի Նախիջևանի միջոցով Ադրբեջանի հետ երկաթուղային կապ հաստատելու հայկական ուղուց, որը հնարավոր չէ շրջանցել միայն Սյունիքի մոտ 46 կմ-անոց հատվածում։
Սա նշանակում է, որ նաև կոնկրետ այս պարագայում Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է և ակնհայտորեն ոչ անկեղծ՝ հայկական ազդեցությունը հնարավորին նվազեցնելով, հասնել իր ծավալապաշտական երազանքին՝ պատկերավոր ասած, «երկաթուղային Թուրանի» առաջին և երկրորդ կայարան Նախիջևանին և Ադրբեջանին։
Քարտեզում՝ երկաթուղագծերը մեր տարածաշրջանում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը