Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Թուրքիան պատվիրել է ոչնչացնել սփյուռքը

Թուրքիայի հետ հարաբերությունների «վերաիմաստավորման» թեզը լրջագույն հարված է Սփյուռքին, շրջանառվում է այն ժամանակ, երբ լուրջ ազդակներ կան ԱՄՆ-ից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները ճգնաժամային են նաեւ Սփյուռքի համար։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նրա կողմից երեք ուժգին հարված հասցվեց, որոնցից ուշքի գալը նիկոլաթափումից հետո մեծ ջանքեր եւ ժամանակ է պահանջելու։

Առաջին հարվածը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատման սկզբում էր, երբ վերացվեց Սփյուռքի նախարարությունը, դրանով իսկ իջեցվեց հարաբերությունների մակարդակը, եւ այդ պաշտոնում նշանակվեց մարդ, ով օբյեկտիվորեն չէր կարող հարաբերությունների անհրաժեշտ մակարդակ ապահովել։

Ասվածը մանավանդ վերաբերվում է մեր ամենամեծ Սփյուռքին՝ Ռուսաստանին, որի հետ Զարեհ Սինանյանի հարաբերությունները խիստ պրոբլեմատիկ դարձեն։ Սակայն ամենալուրջ հարվածը այս շրջանում հասցրեց անձամբ ՆԻկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ փոխվելու է Սփյուռքի հետ հարաբերվելու եղանակը, եւ ավանդական կառույցների հետ հարաբերություններ կառուցելու փոխարեն Հայաստանը կհարաբերվի ամեն առանձին սփյուռքահայի հետ։ Առաջին հայացքից գրավիչ ու «ժողովրդավարական» թվացող այս թեզը իրականում կործանարար պոպուլիզմ էր, քանի որ Հայաստանը պարզապես հաղորդակցման կանալներ չունի աշխարհի տարբեր ծայրերում ամեն հային հասնելու համար, չի կարող լինել թիրախավորում, կարիքների գնահատում, եւ այլն։

Երկրորդ լուրջ հարվածը այս հարաբերություններին պատերազմի օրերին Սփյուռքի կողմից մեծ ոգեւորությամբ իրականացված դրամահավաքի արդյունքի գողությունն էր։ Այն ամեն սփյուռքահայի համար շատ լուրջ եւ առարկայական նախազգուշացում էր Հայաստանի ներկա վարչակարգի մտադրությունների ազնվության, եւ, ընդհանրապես, նրանց հետ շփվելու նպատակահարմարության մասին։

Վերջին ուժգին հարվածը հասցվեց ԱԽ քարտուղարի հայտարարությամբ՝ Թուրքիային նորովի մոտենալու մասին։ Պարզ է, որ սա պետական քաղաքականության մասին հայտարարելու փորձ է, որը մոտ օրերս ավելի լայն է հանրայանացվելու։

Թուրքիայի հետ հարաբերությունների «վերաիմաստավորման» թեզը լրջագույն հարված է Սփյուռքին։

Ցեղասպանությունը Սփյուռքի առաջացման հիմնական պատճառն է, նրա ճանաչումը սփյուռքյան գրեթե բոլոր կառույցների հիմնական նպատակը։ Երբ Հայաստանը անկախացավ, Ցեղասպանության ճանաչման առաջնորդությունը սփյուռքյան կառույցներից վերցրեց իր ձեռքը։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հրաժարվել այս խնդրից, դրանով իմաստազրկում է Սփյուռքի բոլոր ինստիտուտների տարիների աշխատանքը, եւ շատ արագ կարող է տանել Սփյուռքի բոլոր կառույցների թուլացմանը։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այդ դիվերսիան ձեռնարկում է այն ժամանակ, երբ լուրջ ազդակներ կան ԱՄՆ դեմոկրատական ադմինիստրացիայից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ եւ անհնար կարող է դարձնել Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը․ եթե հիմնական պահանջատերը, որը հիմա Հայաստան պետությունն է, հրաժարվում է Ցեղասպանության խնդրից, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է խանգարի երկու հարեւանների միջեւ հարաբերությունների բարելավմանը։

Ավելի հեռագնա պրոբլեմն այն է, որ գաղափարազրկելով Սփյուռքը՝ այն աստիճանաբար թուլանալու է, դառնալու անկարող որեւէ լուրջ խնդիր առաջադրելու եւ լուծելու։ Ըստ էության, Թուրքիայի հիմնական վախը ոչ այնքան Հայաստանի կողմից պահանջատիրության խնդրի բարձրացումն է, որքան Սփյուռքի։ Նիկոլ Փաշինյանի ձեռմաբ Սփյուռքի ինստիտուտները թուլացնելով, Թուրքիան հաջողությամբ լուծում է իր այս հիմնախնդիրը։

Ի դեպ, սրանով նաեւ հասկանալի է դառնում, թե իր իշխանության սկզբում ինչու էր Նիկոլ Փաշինյանը ցանկանում հարաբերություններ հաստատել ոչ թե սփյուռքյան ինստիտուտների, այլ ամեն սփյուռքահայի հետ առանձին-առանձին․ սա ոչ թե պարզ պոպուլիզմ էր, այլ լուրջ դիվերսիա Սփյուռքի հանդեպ»,- գրել է Ենոքյանը: