Ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել. Վարդան Ոսկանյան
Հիմա ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել:Նման հայտարարությամբ է հանդես եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը` արձագանքելով ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարությունը, թե Թուրքիան թշնամի երկիր համարելու մոտեցումը պետք է «շտկվի»:
«Հինգերորդ դարասկզբին ընդամենը երեք մարդ՝ սուրբ Մեսրոպը, սուրբ Սահակը և Վռամշապուհ արքան մեր այբուբենի գյուտով և հայկական դպրոցների հիմնադրմամբ ապահովեցին մեր հետագա գոյությունը ոչ միայն որպես էթնիկական հանրույթ , այլ նաև հայկական քաղաքակրթություն և մշակույթ։
Դարեր անց նույն այդ այբուբենով հեռավոր Հնդկաստանում մշակվեց Հայաստանի պետականության վերստեղծման ծրագիրը, իսկ նույնքան հեռավոր Սուրբ Ղազար կղզում դրվեցին մեր ազգային զարթոնքի գաղափարական հիմքերը։
Հիմա ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել:
Անմիտ են նման «տեսլական» ունեցողները՝ պատմության կողմից լիակատար մոռացության մատնվող, քանզի այբուբենը ոչ թե առևտրի, այլ մեր ապագա ինքնության երաշխավորն էր, «Աշխարհացույցը»՝ ապագա Հայաստանի քարտեզը, «Որոգայթ փառացը»՝ ապագա Հայաստանի սահմանադրությունը, «Հուշիկք հայրենյաց Հայոցը»՝ ապագա Հայաստանի ազատագրության փառաբանումը, և ոչ ոք չի հիշում դրանց ստեղծման ժամանակ թշնամու հետ առևտուր տենչացողներին», - ֆեյսբուքում գրել է Վարդան Ոսկանյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը