Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Նախագահ Քոչարյանը չի շռայլելու անիմաստ և պոպուլիստական խոստումներ․ Արա Վարդանյան

Հասկանալի է, որ եթե չհաջողվի նիկոլին պատասխանատվության ենթարկել մինչև ընտրություններն, ապա ընտրություններում հիմնական պայքարը լինելու է իր և Նախագահ Քոչարյանի միջև։ Իսկ ավելի ճիշտ` Նախագահ Քոչարյանի և իշխանական ռեսուրսի միջև, քանզի նիկոլին իրական քվեարկողները հազիվ թե 10%-ից ավել լինեն։

Նախընտրական պայքարը ըստ ամենայնի լինելու է շատ կարճատև` մոտ 12 օր։ Ակնհայտ է, որ նիկոլը և իր թիմը գաղափարական առումով սնանկ են և չեն կարողանալու ընտրողներին ներկայացնել լուրջ մշակված նախընտրական ծրագիր։ Իրենք նույնիսկ նախկինում արված խոստումներին չեն անդրադառնա, քանզի դրանց 99.9% տոկոսը չեն իրականացրել։ Սա հաշվի առնելով, նիկոլի տերերը` ադրբեջանը, թուրքիան ու արևմտյան որոշ ուժեր, կրկին իրեն խորհուրդ են տալու գնալ հասարակության ծայրահեղ բաժանմանն ու տարբեր մանիպուլիացոն տեխնոլոգիաների օգտագործմանը։ Բայց այս անգամ բաժանումը լինելու է ոչ թե սևի ու սպիտակի, այլ աղքատի ու հարուստի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում միջինից ցածր ապրողները կազմում են բավականին լուրջ թվաքանակ։ Հենց իրենց զգացմունքների գրգռմանն է ուղղված լինելու նիկոլի բոլոր թեզերը։ Հնչելու են մոտավորապես այսպիսի թեզեր. իշխանությունն ուզում են ձեզանից խլեն, որպեսզի ձեզ ոչնչացնեն ու ձեր վրա մուռ հանեն` ինձ ընտրելու ու սատարելու համար։ Ես ձեր կյանքի միակ երաշխավորն եմ լինելու։ Եթե ինձ չընտրեք, ապա շատ ավելի վատ կապրեք։ Ինձ ընտրեք, որպեսզի ես ձեր համար բոլոր հարուստներին ունեզրկեմ։ Եթե ինձ չընտրեք, ապա պատերազմ կսկսվի և նմանատիպ այլ բաներ։ Ուշագրավ է, որ ինչպես և 2018-ին, նիկոլի խոստումների հիմքում ընկած է լինելու, ոչ թե այլոց կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործումն, այլ որոշ մարդկանց ունեզրկումը և ձերբակալումը։ Սա կրկին լինելու է իր ամենագլխավոր ուղերձը ժողովրդին։

Մյուս կողմում լինելու է Նախագահ Քոչարյանը (որպես մեկ կուսակցության լիդեր, կամ դաշինքի լիդեր)։ Ակնհայտ է, որ Նախագահի կերպարը շատ պրագմատիկ մարդու կերպար է։ Նա չի շռայլելու անիմաստ և պոպուլիստական խոստումներ։ Դրա փոխարեն նա ասելու այն, ինչ իրոք իզորու է անել։ Այն, ինչ իրոք կարող է փոխել մարդկանց ապրելաձևը։ Այն, ինչ կտանի մեզ դեպի կայունություն և զարգացում։

Մնում է ժողովուրդը հիշի, թե ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը հեռավոր 90-ականներին` երկրի ղեկը ստանձնելուց հետո։ Նա չդիմեց վրեժխնդրության, նա նույնիսկ նախընտրեց չխորանալ անցյալում կատարվածի վրա և դրա փոխարեն լծվեց երկրի ապագային միտված ծրագրերի իրագործմանը։ Բերեմ միայն մեկ շատ խոսուն ցուցանիշ. 1998-ին, երբ Նախագահը ստանձնեց երկրի ղեկը, Հայաստանում կար 470 հազար աշխատող մարդ։ Սա փաստ է, որի հետ որևէ մեկը վիճել չի կարող։ Փաստ է նաև այն, որ Նախագահի պաշտոնը թողնելու պահին` 2008 թվականին, Հայաստանում արդեն կար 1,200.000 աշխատող։ Հենց այսպես է զարգանում երկիրը, երբ կա կայունություն և երբ կա երկրի մասին մտածող իշխանություն։ Կան մարդիք, որոնք ասում են, թե Նախագահի բախտը բերել է, քանզի այդ ժամանակ աշխարհում ընդհանուր տենդենցն էր այդպիսին։ Այդ մարդկանց ես միշտ պատասխանում եմ հետևյալ կերպ։ Դե երևի 90-ականներին նաև Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու ու պատերազմներում հաղթելու տենդենց էլ կար... Ես պատահականություններին չեմ հավատում։ Ես հավատում եմ միմիայն արդյունքներին։ Փաստ է նաև, որ 2004-ից մինչև 2007 թվականը Հայաստանում գրանցվել էր միգրացիայի դրական սալդոն (մարդիք սկսեցին վերադառնալ հայրենիք)։ Դա է՞լ էր երևի պատահական։

Դե ինչ, սա իմ առաջին հոդվածն է հնարավոր ընտրությունների մասին։ Կլինեն նաև այլ հոդվածներ։

Պարզ է, վերջում բոլորին հետաքրքրելու է մեկ հարց.

Արդյո՞ք Նախագահին կհաջողվի հաղթել ընտրություններում։ Դուք հենց այդպես եք շարադրելու հարցը, բայց հավատացեք, որ հարցն իսկզբանե սխալ է։ Ճիշտ ձևը սա է. կհաջողվի՞ մեզ հաղթել այս ընտրություններում։ Այսպես, քանզի Նախագահի հաղթանակը իր համար ինքնանպատակ չէ, այլ մեզ բոլորիս ևս մեկ անգամ օգնելու ու ուժեղացնելու մեկ մարդու անկեղծ ցանկություն։ Հաղթանակը ոչ թե իրենն է լինելու, այլ մերը։

Պատասխանեմ. հաղթանակի համար կա մեկ շատ կարևոր նախապայման` ժողովուրդը պետք իրոք ուզի ավելի լավ ապրել։ Ժողովուրդը պետք է որոշի, թե ինչն է իրենց համար գերակա` ուրիշի վատ ապրելու վերաբերյալ նիկոլի խոստումը, թե իրենց ավելի լավ ապրելու մասին իրական խոստումը, ինչը մեկ անգամ հստակորեն իրականացվել է։

Կա երկու կողմ. մեկն առաջարկելու է ունեզրկել մի քանի տասնյակ մարդու, մյուսն էլ առաջարկելու է բարելավվել հարյուր հազարավոր մարդկանց կյանքը։

Ընտրողը մենք ենք լինելու...

Հ.Գ. Այո, փորձելու են կեղծեն, բայց նույնիսկ այդ պայմաններում, ես իրոք հավատում եմ մեր ժողովրդի խոհեմությանը։ Մենք որպես ազգ շատ թանկ ենք վճարել սխալ ընտրության համար և կրկին սխալվելու իրավունք այլևս չունենք...