Մի ամբողջ շաբաթ դրել-մտածել են, թե որ օրը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակեն. Տիգրան Աբրահամյան
Մեկդ սրանց հասկացրեք, որ եթե մի ապօրինություն են անում ու այդ ձևակերպման սկզբում նշում «իրավունքի ուժով», ապա դրանով այդ քայլի վտանգավորությունը որևէ ձևով չի մեղմվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Մի ամբողջ շաբաթ դրել-մտածել են, թե որ օրը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակեն, իրավիճակից ինչ որ ելք գտնեն, հետո որոշել են, որ իրավական առումով մի խուճուճ ձևակերպում կանեն, կանցնի կգնա։
Թքած, թե զորավարժությունն ինչ աննկատ ձևով «սղացրին» ու վաբշե թքած, որ բանակի համար նման կարևոր իրադարձության մասին, դրա մեկնարկից մի քանի օր առաջ լրագրողները պաշտպանության փոխնախարարին հարցրին, իսկ վերջինս մի կերպ մտաբերեց զորավարժությունների հստակ օրը և դրա նպատակը։ Դե դա իրենց համար ոչ կարևոր է, ոչ էլ հետաքրքիր։
Կարևորը «սվոյսկի» դեմքերին՝ քմահաճույք կատարողներին, ցանկացած գնով, «իրավունքի ուժով» պաշտոնների նշանակելն է, իսկ ըմբոստներին վարկաբեկելն ու որքան հնարավոր է, արագ ասպարեզից հեռացնելը»,- գրել է Աբրահամյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը