Ինչպե՞ս կարող է աշնան սարսափներից ու մեր անչափելի կորուստներից հետո այս կառավարությունը մնալ ղեկին. Լիլիթ Բլեյան
Մեր էմոցիաները հա՜ հոսում են սխալ ուղղություններով։ Նախարար֊լրագրող հակամարտության ժամանակ բոլորին հետաքրքրում է` ի՞նչ էր ասել լրագրողը, որ այն Հանդարտ Նախարարն ափերից դուրս էր եկել, և արդյո՞ք կոռեկտ է մոտենալ խաղաղ ճաշող Նախարարին ու տալ "սադրիչ" հարցեր։
Իսկ մենք իրականում պիտի հարցնեինք` ինչպե՞ս կարող է աշնան սարսափներից ու մեր անչափելի կորուստներից հետո այս կառավարությունը` իր "հանդարտ" ու "կիրթ" նախարարներով, մնալ ղեկին ու դեռ վրդովվել, թե ոմանք հանդգնում են խանգարել իրենց ճաշին։ Նախարարներ, որոնք կռվի ողջ ընթացքում ու դրանից հետո անշեղորեն պաշտպանել են իրենց քաղաքական ղեկավարի բոլոր ցինիկ ու էգոիստական նախաձեռնությունները, հպարտ մասնակցել են մարտիմեկյան ու եռաբլուրյան երթերին, տապալել են կարևորագույն ոլորտներ, բայց շարունակում են պահանջել, որպեսզի իրենց հանգիստ ճաշի իրավունքը չխաթարվի։
Որովհետև նրանք "կիրթ" են։ Նրանք դեռ անգամ հեղափոխական "նվաճումներ" են արձանագրում:
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը