ՎԴ օրենսգրքով կասեցվելու է նոր ԳՇ պետի նշանակման գործընթացը, Օնիկ Գասպարյանը մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը շարունակելու է մնալ ԳՇ պետ. Գոհար Մելոյան
Շարունակվում են դատական իշխանության նկատմամբ ճնշման փորձերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Օնիկ Գասպարյանի գործով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններն առավել քան արժանահավատ են, հատկապես՝ վերջին շրջանում իշխող ուժի կողմից դատաիրավական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումների վերաբերյալ բազմաթիվ առերևույթ փաստական հանգամանքների ի հայտ գալու, և դրանց վերաբերյալ իշխանության քար լռության համատեքստում։
Վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարեցման հակասահմանադրական գործընթացն արգելող հայցի ապահովման միջոցի կիրառումն առավել քան հիմնավոր է։
Արդյունքում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կասեցվելու է նոր ԳՇ պետի նշանակման գործընթացը, և Օնիկ Գասպարյանը մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը շարունակելու է իր պարտավորությունների կատարումը՝ որպես Գլխավոր շտաբի պետ։
Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապի մեջ է, քանի որ, այդ դեպքում, ստացվելու է, որ անգամ վարչապետի եւ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության կոպիտ ոտնահարումը բավարար չէր Հայոց բանակը գլխատելու համար։
Հետևաբար՝ ավելի քան հավանական է, որ իր առջև դրված նպատականերին հասնելու համար որևէ միջոցի առջեւ չխորշող իշխող ուժը դիմի հերթական ծայրահեղ հակաիրավական քայլերի։
Ամեն դեպքում, լիահույս եմ, որ իրավական համայքի հարգանքը վայելող դատավոր Մհեր Պետրոսյանը՝ անկախ ճնշման փորձերից, այս հակասահմանադրական գործընթացին գնահատանք կտա իր դատական ակտերով»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը