Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Կարծիք

Փաշինյանի կողմից կատարվող հանցագործությունները չեն սահմանափակվում ՀՀ տարածքով. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա գրառմանը, որով նա տեղեկացրել էր, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ ընթացած քննարկումից ստացած տպավորությունը մտահոգիչ էր որակել:

Աղասի Ենոքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ քննարկվել է պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռ անցյալ տարի իր «Ռեքվիեմներից» մեկում նշել էր, որ այդ գումարը փաստորեն ՀՀ կառավարությունն է գողացել «Հայաստան» հիմնադրամից, ընդ որում անհետացել են՝ գողացել են, նաեւ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել է այդ գողությունը։

Հիմնադրամի հետ կատարված այս անօրինականությունները էապես ազդել են Սփյուռքի տրամադրությունների վրա։ Եթե այստեղից ինչ-որ մեկը դեռեւս մասնակցում է Հայաստանում կատարվող ինչ-որ հանգանակության, ապա միայն մեծ զգուշավորությամբ։ Հիմնականում օգնությունները փոխանցում են մասնավոր անձանց, եւ, բնականաբար, շատ ավելի փոքր գումարներ։

Որ Հայաստանի՝ որպես պետության, միջազգային վարկն ընկել է, ոչ մեկի համար նորություն չէ։ Բայց այս դեպքում Սփյուռքի համար ընկել է Հայաստանի վարկը որպես Հայրենիքի՝ որպես երկրագնդի մի կարեւորագույն տարածքի, որն ապահովում էր իրենց իդենտիկությունը, իրենց որպես հայ էր պահում։ Ոչ ոք չի ուզում գող Հայրենիք ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուզենք, թե չուզենք, Հայրենիքի դեմքն է։

Իհարկե, սփյուռքահայի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում է այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եւ այլն։ Բայց աշխարհի տարբեր երկրներում տարբեր հանգամանքների բերումով հայտնված հայի համար դա բավարար չէ, նա ուզում է նաեւ հայ մնալ։ Անպատկերացնելի խանդավառությամբ ԱՄՆ-ի հայերը պատերազմի օրերին լծվեցին «Հայաստան» հիմնադրամի հայտարած դրամահավաքին․ կարեւոր առիթ էր ներկայացել, որպեսզի իրենք էլ կարողանային ծառայել Հայրենիքին, որն իրենց է ծառայում որպես դեմքն ու դիմագիծը չկորցնելու, հայ մնալու հանգրվան։

Բայց երբ պարզվում է, որ իրենց խաբել են, իրենցից գողացել են, իրենց ուղարկած գումարները վճարել են որպես ինչ-որ չինովնիկների պարգեւավճարներ, պոակում քֆուրներ գրողների հոնորարներ, վերանորոգման ատկատներ, նրանք պարզապես հիասթափվում են։ Չեն նեղանում Հայրենիքից, բայց հասկանում են, որ պետք է զսպեն այդպիսի երկրի հետ նույնականանալու մարմաջը։ Ու ոչ միայն բայրաքթարներով, նաեւ այդպես է պակասում հայերի թիվը աշխարհում։

Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող հանցագործությունները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքով եւ նրա զոհերը միայն Հայաստանի քաղաքացիները չեն։ Նա սպանում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապաստանած հայերի հավատը:

«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը արտահայտվել է հնարավորինս դիվանագիտորեն, այն ինչ կատարվել է մտահոգիչ չէ, այլ խայտառակություն է, ստախոսություն, գողություն, հավատի պղծում»։

 

 

63 0

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Աղասի Ենոքյան | հիմնադրամ
Դիտել նաև
Հասարակություն16 03 2021
Տեսե՞լ եք՝ ինչպես են լափում նիկոլականները․ ինքնամոռացու անթաքույց․ Աղասի Ենոքյան


Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ, կանխիկ փող, զրահաբաճկոն, կալաշնիկովներ

 

Քաղաքական10 03 2021
Փաշինյանը ճգնաժամի մեջ է գցել իրեն վստահված երկիրը և այդ ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում. Աղասի Ենոքյան


Հայաստանում ստեղծվել է իրավական քաոս․ կարծիք


Քաղաքական08 03 2021
Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը. Աղասի Ենոքյան


Սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլևս չունեն ազդեցություն․ կարծիք


Քաղաքական28 02 2021
Նիկոլի սիրտը արյուն է ուզում․ Աղասի Ենոքյան


Փաշինյանը կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը և նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է


Քաղաքական25 02 2021
Նիկոլը ջեբկիր է, ջեբկիրին ի՞նչ գաղափարախոսություն․ Աղասի Ենոքյան


Դրա համար էլ երեկ նա ռուսամետ էր, այսօր թուրքամետ, վաղը կլինի եվրոպամետ․ կարծիք


Քաղաքական22 02 2021
ԱԺ-ն, Կառավարությունը, մանիպուլյացիաների միջոցով ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից. Աղասի Ենոքյան


Ոչ լեգիտիմ իշխանության հեռացման ցանկացած միջոց ընդունելի է․ կարծիք