Հայտնի է` ում է մակագրվել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արամ Վարդեւանյանը:
«Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին:
Ինչպես միշտ իշխանությունները զգալով, որ կարող են ստանալ ոչ իրենց հաճելի դատական ակտ, իսկ տվյալ դեպքում դա հայցի ապահովման բավարարմամբ Օնիկ Գասպարյանի կողմից ԳՇ պետի պարտականությունները կատարելուն ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին: Երևի այս կոնտեքստում է նաև ասվում իշխանական պատգամավորի կողմից` «վերցնել դատարանները»:
Տեղեկացնեմ նաև, որ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվությամբ բավարար են Վարչական դատարանի կողմից` հայցի ապահովում կիրառելու համար»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը