Ֆեյսբուքյան գրառման համար Հ1 խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը. Հրաչյա Պապինյան
Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 1-ին արա ծ իր գրառման համար իրեն ազատել են աշխատանքից:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ֆբ-ում մարտի մեկի այս գրառման համար Հ1 խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, պատճառաբանելով դա աշխ. պայմանագրում առկա ինչ որ կետերով, երբ ես պայմագիրը չէի ստորագրել դեմ լինելով որոշ կետերի: Բայց անօրինական աշխատավարձ էին դուրս գրել, ու տնօրենի օգնականը խնդրում էր ուղարկել պայմանագիրը, քանի որ ըստ իրեն, իր աշխատավարձից էին պահելու այդ գումարը: Նրան չվնասելու համար ստիպված ստորագրեցի ամսվա վերջին, բայց ամսվա սկզբի ամսաթվով: Ավելի մանրամասն փաստաբանիս հետ քննարկելուց հետո առաջիկա մամուլի ասուլիսում, հենց Հ1 դարպասների մոտ:
Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած բոլոր խմբագիրների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններով, գրագրությունների սքրինշոթերով ու տեսանյութերով: Միովբանիվ ես ուղիղ 20 տարի անց, այլևս չեմ ներկայացնում Հ1-ն ու ազատ եմ: Ի դեպ տեղադրել են նաև իմ գրառումը, մամուլը մեջբերումը ճիշտ չէր կատարել և գունազարդել էր»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար