Ռուսական մշակույթ կրող հայերի հակառուսության ֆենոմենը
Առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, որ ռուսախոս, ռուսական մշակույթը կրող հայերի մի շերտ կա, որն աչքի են ընկնում սկզբունքային հակառուսականությամբ: Մոսկվայում, Սիկտիվկարում, Սամարայում, Կանադայում ... հայերեն վատ իմացող, հայկական մշակույթի հետ Դուքով առընչվող էթնիկապես քիչ, թե շատ կրթված հայերն ամենահակառուս խավն է հայկական վիրտուալ տարածության մեջ:
Ինչո՞ւ է այդպես։ Գուցե պատճառն այն է, որ հիմնականում լինելով լավ կրթված, ավելի խորն են գիտակցել մեր խնդիրներն ու եկել են այն եզրակացությանը, որ Ռոսաստանն է մեր խնդիրների հիմնական պատճառը։ Իսկ գուցե այլ պատճառ կա։
Երբ խորանում ենք ռուսական ինտելիգենցիայի ինտելեկտուալ գենեզիսի մեջ, կարծես թէ երկրորդ տարբերակն է ու հանգում ենք այն տեսակետին, որ այդ հակառուսականությունն առաջին հերթին բնորոշ է ռուս, այլ ոչ թե հայ մշակույթին ու դա ոչ մի կապ չունի մեր ազգային խնդիրների հետ։
Ռուսաստանը, ժամանակին, ընդունելով քրիստոնեություն, իր հոգևոր կենտրոնը սկսեց համարել Բյուզանդիան, երկրորդ Հռոմը, հետագայում, երբ Պյոտրը դեպի Եվրոպա պատուհան բացեց, սկսեցին փորձել նմանակել լուսավոր Եվրոպային և ամեն անգամ, երբ դա վատ էր ստացվում, այսինքն չէր ստացվում Ռուսաստանից Ֆրանսիա, կամ Գերմանիա սարքել, դեպի արևմտյան մշակույթ ձգտող Ռուսաստանի կրթված խավը սկսում էր արհամարհել սեփական հայրենիքը։
Ինքնաատելությունը ռուս ինտելիգենտի գենետիկական կոդն է, հատկապես, երբ դրան ավելացան սովետական դիսիդենտները։
Ռուս ինտելիգենտի հակառուսականության մյուս կարևոր բնութագրիչը հակապետականությունն է, այսինքն Ռուսական պետության բիրտ է, ժողովրդավար չի, լուսավոր չէ և պետք է պայքարել նման պետականության դեմ։
Այսպիսով, ռուսական ինտելիգենտը
- արևմտամետ է ,
- իր էությամբ դեմ է իշխանությանը։
Երբ ռուսական մշակույթում դաստիարակված հայը սկսում է կրել այդ կոդերը, մեխանիկորեն իմտերպոլացիա է անում այդ ամենն արդեն հայկական իրականության վրա։ Մնալով արևմտամետ, չընդունել Ռուսական պետական համակարգը, զուգահեռաբար այդ վերաբերմունքը սկսում է տարածել հայկական իրականության վրա, դառնալով, ըստ էության, հակապետական տարր։ Նման տիպաժներ մեր շուրջ կարելի է շատ հանդիպել։ Ու նրանք հայկական իրականության հետ քիչ կապ ունեն։ Իրականում ապրելով Հայաստանում, նրանք հոգով ռուսական իրականության մեջ են։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը