Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու
Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու, անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մինչեւ չգնահատենք, թե ինչ է կատարվել 2018-ին, ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր չենք գտնելու, անգամ եթե այս կառավարությունը հրաժարական տա։
Մեզ մոտ կատարվել է այն, ինչն կատարվում է աշխարհի շատ երկրներում եւ դա կառավարվող պրոցես է։
Ցանկացած հասարակության կայունությունը հենված է միջին խավի ու պահպանողական արժեքների վրա։ Ջարդում եք այդ արժեքները, արդյունքում կազմալուծում եք միջին խավը, ստեղծում եք արժեքային քաոս եւ հենվելով ցածրագույն բնազդներով առաջնորդվող ամբոխի վրա եւ տվյալ հասարակությունը ենթարկվում է ներդրված իշխանությանը։ 2018-ից սկսած կետային հարվածների են ենթարկվել մեր հասարակության բոլոր հենման կետերը։
Ամերիկայում պայքարը գնում է պախհպանողական' դասական Ամերիկայի ու փողոցի կառավարվող զանգվածի միջեւ։ Բրիտանիայում հիմա հարվածում են այդ երկրի պահպանողականության կորիզին' միապետության ընտանիքին։
Միջին շերտի անկյունաքարերն են ընտանիքը, եկեղեցին, հայրենասիրությունը, անցյալի առասպելները։ Դրանք պետք է ոչնչացվեն։
Այ սա է մեզ մոտ կատարվել 2018-ին։ Կետ առ կետ հարվածի տակ են դրվել պահպանողական շերտի բոլոր պատկերացումները' Արցախ, Ցեղասպանություն, եկեղեցի, ընտանիք ...։ Պատահական չի, որ գործող կառավարության վերջերս կազմակերպված հանրահավաքում հավաքված կերպարները շոկի մեջ են մեզ գցել։ Դրանք այն նույն կերպարներն են, որոնց մենք տեսնում էինք Ամերիկայի BLM շարժման հավաքներում, Սիրիայում, Իրաքում, Լոնդոնի արձանները տապալող զանգվածի մեջ ...:
Դա չի նշանակում, որ մեր եկեղեցին, միջին շերտը, նախկին կառավարությունն անբասիր երեւույթների էին, ճիշտ հակառակը, դրանք նույնպես իրենց մեծ մեղքն ունեն կատարվածի մեջ, բայց դրանք պետք էր ոչ թե ջարդել, այլ տրանսֆորմացիայի ենթարկել»,֊գրել է քաղաքագետը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար