Վազգեն Մանուկյանի գործի նյութերը մի քանի անգամ ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին
Դատախազությունը հայտարարեց, որ քննիչը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ իբրև գործով մեղադրական եզրակացությունը ուղարկել է գլխավոր դատախազություն։ Դատախազություն իհարկե չխոսեց նրա մասին, որ․
1) Իմ կողմից ներկայացվել էր ծավալուն և գործի նյութերի մանրամասն վերլուծությամբ միջնորդություն՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ առհասարակ առկա չէ առնչությունը պարոն Մանուկյանի իրեն մեղսագրվող 301-րդ հոդվածով նախատեսված արարքին, ավելին քննիչի կողմից նույնիսկ ստացվել են հենց իրենց վարկածները ՀԵՐՔՈՂ ապացույցներ, որոնք առկա են գործի նյութերում։ Առկա են նաև այնպիսի ակնհայտ դատավարական խախտումներ որոնց պայմաններում միակ ելքը, որ քննիչը կարող էր ունենալ եթե փորձեր ապահովեր քննության օբյեկտիվությունը և լրիվությունը՝ դա այս քաղաքական գործի կարճումն էր։ Իհարկե նման քաղաքական պատվերի դեպքում քննիչը պետք է ուղարկեր գործը դատախազություն։
2) Այսօր ներկայացվելու է նաև բողոք Դատախազությանը, որի նպատակն է սպառել այդ միջոցը, քանի որ Դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է, նույնիսկ իմ պես լավատես մարդու պարագայում։
3) Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական/քաղաքական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նյութերը մի քանի անգամ ուղարկվել են հենց Քննչական կոմիտեի նախագահին, ով ի դեպ կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի․․։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը