Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Պաշտպանենք մեր պաշտպաններին

Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ։ Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ նախատեսված չի ԳՇ պետի հայեցողական ազատում իր պաշտոնից՝ ավելին, նա Սահմանադրության 155 հոդվածի 3 կետի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածին համաձայն, պաշտոնի է նշանակվում 5 տարով, և կարող է այդ ընթացքում պաշտոնից ազատվել միայն կամ իր դիմումին համաձայն, կամ էլ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության դեպքում։
Նիկոլ Փաշինյանը նաև հրաշալի գիտի, որ ՀՀ Նախագահը այսօր զուգահեռ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով Զինվորական ծառայության մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ նույն այն օրենքի, որի վրա կեղծ հղում է կատարում Փաշինյանը իր հայտարարության մեջ, փորձելով շրջանցել Սահմանադրությունը (և ոչ առաջին անգամ)։
Նա նաև հրաշալի գիտի, որ սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չի, քանի որ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը ստորագրել է ոչ թե զուտ Օնիկ Գասպարյանը, այլ բանակի ամբողջ հրամանատարական կազմը, և ստորագրել են, քանի որ Փաշինյանի արկածախնիր գործողությունների պատճառով բանակը և երկիրը հայտնվել են անդունդի եզրին։ Գիտի նաև, որ բանակը իրեն այլևս չի ենթարկվելու, տեսնելով, թե ինչպես է նա վարվում բանակի հրամանատարների հետ։
Գիտի այս ամենը, և գիտի, որ ելքը ճգնաժամից ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ իր հրաժարականն է։ Սակայն փորձում է ժամանակ ձգել, առևտուր անել, և իր քայքայիչ իշխանությունը երկարաձգել Հայաստանում։ Երկարաձգել՝ մեր հասարակության աղքատ և վհատված մասին խոստումներով կերակրելու միջոցով վերարտադրվելու համար։ Երկարաձգել՝ թշնամուն նոր զիջումների միջոցով ողորմություն մուրալու և դա մեզ նվաճում ներկայացնելու համար։ Երկարաձգել՝ առանց պետությանը և ժողովրդին որևէ բան առաջարկելու, փոխարենը պետության կառույցները քանդելու և քայքայելու միջոցով։
Այսօր հասել է այն պահը, երբ մենք պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը։ Իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի ոչ միայն բանակը (որն արդեն այն ասել է), այլև պետության մյուս կառույցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է Փաշինյանի կողմից օգտագործվելու և այնուհետև կազմալուծվելու վտանգի առաջ։ Իր ընտրությունը պետք է կատարի յուրաքանչյուր հայ մարդ՝ կամ նա ցանկանում է ապրել ազատ երկրում, կամ "փաշինյանների" կողմից կառավարվող թուրքական վիլայեթում, և կամ էլ ստիպված է լինելու տարագրվել դեպի օտար ափերը։
Բանակը մեր պետականության վերջին պատվարն է, որը նույնիսկ թշնամին չկարողացավ կոտրել։ Այսօր մենք չպետք է թույլ տանք նրա ներքին գործակալներին վերջնականապես կազմալուծել այն, և կանգնելով մեր բանակի կողքին, զուսպ և հավասարակշիռ քայլերով, պետք է հասնենք այս հոգեմաշ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի։