Յուրահատուկ ցինիկ պետք ա լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն տղերքը զոհվել են քո կազմակերպած դավադրության արդյունքում
փաշինյանը մարտի 8 ա շնորհավորել, ասում ա՝ «ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար»։
Յուրահատուկ ցինիկ պետք ա լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն զավակներն ու եղբայրները զոհվել են քո իսկ կազմակերպած դավադրության արդյունքում։ Շատ հաճախ զոհվել են քո իսկ անգործության հետևանքով։ Բայց նիկոլին մենք վաղուց գիտենք՝ նա ոչ սրբություն ունի, ոչ բարոյականություն։
Վստահաբար նիկոլն ու աննան էսօր կնշեն մարտի 8-ը, ոնց Նոր տարին նշեցին։ Կնշեն, կլակեն ու կկտրվեն առօրյա հոգսերից, որովհետև իրենք էս պատերազմում ո՛չ զավակ են կորցրել, ո՛չ ամուսին, ո՛չ եղբայր ու հայր։ Ընդհանրապես՝ չեն էլ զգացել պատերազմի արհավիրքը։
Ու այսօր աննան բազմաթիվ շնորհավորանքներ կստանա, որտեղ նրան իր զավակների հետ երկար տարիների կյանք կմաղթեն։ Եվ նա սիրով կընդունի դրանք։ Այն նույն աննան, ով իր անմեղսունակ ամուսնու հետ հազարավոր տների ճրագներ է մարել, գուցե օրվա կեսին մի շնորհավորական ուղերձ էլ ինքը հղի որդեկորույս մայրերին...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը