Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են
Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Ալիևի վերջին հայտարարությունը Զանգեզուրի մասով և թուրք–ադրբեջանական զորավարժությունները հիշեցնում են 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ունեցած նրա ագրեսիվ ելույթները և թուրք–ադրբեջանական համանման զորավարժությունները։
Ինչպես որ ՄԱԿ–ի ելույթով Ալիևն անոնս արեց պատերազմը, այնպես էլ հիմա է անում։ Որպես առիթ ուզում են օգտագործել Սյունիքի միջանցքը բացելու հարցում նիկոլենց չեմուչումը, որը պայմանավորված է գերիներով։
Թուրքիան Ադրբեջանին կրկին դրդրում է պատերազմի՝ առաջարկելով որպես պատճառ ներկայացնել նոյոմբերի 9–ի և հունվարի 11–ի համաձայնության չկատարումը հայկական կողմից։
Նիկոլը հունվարի 11–ին Մոսկվայում պաշտպանեց ադրբեջանական շահերը՝ չկարողանալով անգամ գերիների հարցը լուծել։ Հիմա հետին թվով է ուզում կռիվ տալ ու բանակցել «Գերիների վերադարձ՝ Սյունիքի միջանցքի դիմաց» բանաձևով, բայց արդեն ուշ է։
Նիկոլից Սյունիքի միջանցք են պահանջում, ինչին ինքը համաձայնել է, բայց խնդրում է գերիներին տալ, որպեսզի հայ ժողովրդի վրա ծախելու բան ունենա։ Ալիևը չի տալիս գերիներին, քանզի փալասի տեղ է դրել Նիկոլին էլ, Հայաստանին էլ։ Համ էլ՝ իր ձեռքում գերիները խաղաթուղթ են։
Մինչև նոր բանակցողով Հայաստանը չներկայանա, գերիներին հետ չենք ստանա, Հայաստանի շահերը պաշտպանող չի լինի։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Բայց այս անգամ արդեն ռազմական գործողությունների թատերաբեմը Հայաստանն է լինելու։
Պատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դեպքում Արցախյանի արդյունքները չկրկնելու համար կարևորագույն նախապայման է Նիկոլի հեռացումը։ Բանակում սա հասկանո՞ւմ են»,- գրել է Թևանյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո