Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում
Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում։ Արդեն որերորդ օրն է չի կողմնորոշվում՝ ԳՇ պետի աշխատանքից ազատելու հրամանագիրը ստորագրի, թե՝ ուղարկի սահմանադրական դատարան։ Ինչպես ասում է շարժման առաջնորդներից մեկը կողմնորոշվելու բան չկա. չ՞է որ մի անգամ առարկություններով հետ է ուղարկել։ Հիմա էլ պոչ է խաղացնում. թե էսքան օր մնաց կամ էսքան ժամ։ Այս մարդը, լինելով արևմտյան որոշ երկրների գործակալ, , չունենալով ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի պաշտոնի համար նախատեսված քաղաքացիության ժամկետը, ապաշքարա փախցնելով ու վաճառելով Ամուլսարի շահաբաժինները (համապատասխան հարցումներն անպատասխան են մնացել), պատերազմի ժամանակ կենդանի երաշխիքը հանդիսանալով ադրբեջանական նավթամուղերի և գազամուղերի, դավաճանի ու պետական հանցագործի խարանը կրելու, դատվելու փոխարեն, մեզ ձեռ է առնում։ Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը. рожденный ползать не может летать. Պակաս գեղեցիկ չէ հայոց կինոֆիլմից այս մյուս դրվագը. հայոց ազգի խրոխտ զավակ, անասուն։ Անկախ այն բանից թե վաղը ժելեի հատկություններ ունեցող այս պաշտոնյան ի՞նչ կանի (հենց տեսնի ժող-կան շարժումը հաղթում է, կարող է հեչ անել հրամանագիրը), նա կա և մնում է արևմտյան որոշ երկրների հիմնական գործակալը, Նիկոլի շեֆը։ Նրանց միսիան է. հասնել խաղաղության Ադրբեջանի հետ ի հաշիվ Արցախի հայության արդար պահանջների, Թուրքիային և Ադրբեջանին կարգել իբրև հայոց անվտանգության երաշխավոր, կազմալուծել հայկական բանակը՝ դրա անհրաժեշտության անիմաստ լինելու պատճառաբանությամբ, տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար