Փրկչից մինչեւ Կայեն պերֆորմանսն ավարտվեց
Հայաստանի պատմության մեջ ադմինիստրատիվ ամենաաննախադեպ ռեսուրսով մարտի 1-ին մինչև 20 հազար քաղաքացի բերած Նիկոլը հասկացավ, որ հանրային հիպնոսի իր պարտիան ավարտված է։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Անգամ եթե հարավաֆրիկյան վուվուզելների փոխարեն իմքայլական տղամարդկանց հագցնեին շոտլանդական յուբկաներ՝ որպես տղամարդկության և վճռականության դեմոնստրացիա, Նիկոլը մարտի 1-ին պարտվեց, ինչպես պարտվել էր 13 տարի առաջ մարտի 1-ին, երբ կոչ արեց ժողովրդին բռնության։
Մարտի 1-ին Նիկոլը հասկացավ, որ բռնի բերման ենթարկված քաղաքացին, ընտրության ժամանակ տետատետ մնալով քվեաթերթիկի հետ, իրեն բռնի ուժով հրապարակ էվակուացնելու համար վրեժ է լուծելու իր քվեարկությամբ, որովհետեւ վրեժ լուծելու այլ տարբերակ չունի։
Իսկ հենվել ընդամենը մի քանի տոկոս Մարուս տոտաների, ովքեր էքստազի մեջ վերարտադրում են Շուշիի ադրբեջանական լինելու նիկոլական դավաճան թեզն ու հղի կանանց փրթելու կոչեր անող զիբիլի վրա, ինքն էլ է հասկանում, որ էդ մատերիալով որևէ շանս չունի փրկելու իր իշխանության ոսկորները։
Նիկոլը բացառիկ օրինակ է, թե ինչպես կարող է մարդը փրկչից, գրեթե կիսաստվածից երկու տարում դառնալ դավաճան և հայրենադավ։
Նա բացառիկ օրինակ է ֆեյքի, ֆալշի ու կեղծիքի, նա բացառիկ օրինակ է դավաճանության և ատելության։
Ես սկսել եմ գրել իմ առաջին գրական գործը՝ «Փրկչից մինչեւ Կայեն»: Վստահ եմ, որ բեսթսելլեր է լինելու։ Հոնորարի կեսը փոխանցելու եմ Նիկոլին, որպես գաղափարի ոգեշնչող և բնօրինակ»,- գրել է Զոհրաբյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը