Ամբոխը միշտ ունի մեկ պահանջ, որ իրեն ուղղորդեն և նա ուղղորդվի:
«Ճկունին» թվում է, թե ժամանակ է ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար: Հուշեմ՝ դու չես ժամանակ ձգում, այդ ժամանակն է քեզ ձգում բառիս բուն իմաստով:
Երեկվանից երկու հանրահավաքների մարդաքանակի, իսկ որոշ դեպքերում գլխաքանակի հաշվարկ ու մրցավազք է: Անօգուտ և այս փուլում բացարձակ անէական զբաղմունք, ինչը բացարձակապես չունի որևէ օգտակար գործողության գործակից: Դաժան իրականությունը նրանում է, որ այս տեմպերով շուտով կիլոգրամով ենք հաշվելու մարդկանց, այլ ոչ թե հոգիով:
Հասկացեք մեկ պարզ ճշմարտոթուն: «Ճկունին» մերժում է ինքնին պետությունը, որին նա հակադրվում է ամբոխով: Ամբոխը երբեք չի ունեցել և չունի գիտակցություն, առավել ևս գերակայությունների ընկալում: Ամբոխը միշտ ունի մեկ պահանջ , որ իրեն ուղղորդեն և նա ուղղորդվի: Հենց հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ամբոխը խժռում է պետությանը, որից հետո նույն ամբոխը խժռելու է իրեն:
«Ճկունի» միակ գործիքը այլևս դարձել է ամբոխի ուղղորդումը, որը նա արեց իր վերջին ուժերի լարմամբ, նույնիսկ ներողություններով, արտասվելու բեմականացմամբ և սպառեց ուղղորդման նույնիսկ այդ վերջին խաղաքարտը:
Ամբոխը երբևէ քաղաքական հենարան չի կարող լինել: Այն բացառապես օպերացիոն կարճաժամկետ գործողության գործիք է: Այդ գործիքը այլևս ֆունկցիա չունի, երեկ այդ գործիքը կիրառվեց և սպառվեց: Արդյունքում «Ճկունը» նորից մնաց միայնակ իր խնդիրների հետ, առանց ամբոխի և դրանից իր խնդիրները չլուծվեցին, որովհետև նրա մերժումն այլևս ունի ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ բնույթ:
Նրան մերժում է ոչ թե ամբոխը, «ժողովուրդը», այլ պետությունը: Այս պարագայում նրա աջակցման քանակի օգտակար գործողության գործակիցը քաղաքական առումով զրո է: Դա նրանից է, որ «Ճկունի» և իր կոմպանիայի ժողովրդավարության մասին պատկերացումներն ու գիտելիքները սկսվում և ավարտվում են «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմաններում:
P.S. Ճկուն՝ դու չես ժամանակ ձգում, այդ ժամանակն է քեզ ձգում, ինչի արդյունքը ոչ թե դմփ դմփ հուուն է այլ մի մեծ ճայթքոցը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար