Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ՝ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն:
Բայց հերթական անգամ ձախողվեց, որովհետև 10 մարզպետարանը, մոտ այդքան նախարարությունները, գրպանային օլիգարխները (սրանք հատուկ ջանք են գործադրում դավաճանին աջակցելու համար և առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչև Պետական վերահսկողական ծառայություն, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, կարճ ասած՝ պետական ամբողջ ռեսուրսը գործի դնելով, կարողացավ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկության շարժումը հավաքում է իր ընթացիկ հանրահավաքների ժամանակ:
Եվ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին՝ կեղծ քարոզչությանը, ֆոտոշոփերին, անգամ՝ ժողովրդի վանկարկումների ու կոչերի՝ բարձրախոսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացավ ընդամենը ժողովրդական աջակցության իմիտացիա և ոչ ավելի։ Նույնիսկ կոկորդիլոսի արդյունքները նրան չփրկեցին։
Ուստի սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության։ Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ. դավաճանն աջակցություն չունի: ՀՀ ում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից։
Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 16։00-ին, սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը