Մի գլխատեք մեր բանակը
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻ՛ ԳԼԽԱՏԵՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ վերադարձրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առերևույթ հակասահմանադրական, և ըստ էության աղետաբեր առաջարկությունը։ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման սկզբից ի վեր, սա առաջին և միակ այդպիսի գործողությունն է, մինչ այդ նա ստորագրել է իրեն ներկայացված կադրային փոփոխությունների ցանկացած առաջարկ, նույնիսկ առավել հակասականները։ Այս աննախադեպ քայլը, սակայն, հստակ բացատրություն ունի՝ Օնիկ Գասպարյանին հեռացնելով պաշտոնից, ոչ թե պարզապես անձի խնդիր է լուծվում, այլ գլխատվում է ողջ հայոց բանակը, որի ղեկավարությունը իր միահամուռ ընդվզումն էր արտահայտել քաղաքական ղեկավարության ապաշնորհ և արկածախնդիր գործելաոճի դեմ։
Թվում է, թե ՀՀ Նախագահի կտրուկ խոսքը պետք է սթափեցնող լիներ մինչ այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար, և նա իր իսկ ձեռքով հրահրած ճգնաժամից պետք է փորձեր խելամիտ փոխզիջումային ելքեր որոնել։ Սակայն արի ու տես, որ նա նույնիսկ ժամանակ չվերցրեց վերլուծելու նախագահի ուղերձը, տառացիորեն մեկ ժամում հետ ուղարկեց նրան իր աղետաբեր առաջարկը, և շտապեց իր կողմնակիցներին հրավիրել հանրահավաքի՝ այն էլ չարագուշակ մարտի 1-ի օրը։ Այս հանրահավաքի նպատակը մեկն է՝ ճնշում գործադրել բանակի, նախագահի և հեռանկարում նաև Սահմանադրական դատարանի վրա, և ավարտի հասցնել Հայոց բանակի գլխատման կործանարար, և մեծ հավանականությամբ մեր ոխերիմ թշնամիների կողմից խրախուսվող պլանը, որոնց համար հայոց բանակը կոկորդին նստած ոսկոր է։
Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ այսօր նա այլևս դուրս չի գալիս նախկինների դեմ, կոռուպցիայի ու թալանի դեմ, ընտրակեղծարարության դեմ՝ այսօր նա դուրս է գալու սեփական բանակի դեմ։ Բանակի, որն ամենաժողովրդական կառույցն է այսօր, որի ղեկավարների ճնշող մեծամասնությունն այսօր պարկեշտ, իրենց կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, դրա համար նաև սեփական արյունով հատուցած մարդիկ են։ Բանակի, որն մեր պետության ողնաշարն է, որի կազմալուծման մասին են երազում մեր թշնամիները, որոնք պատերազմի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացան դրան հասնել, իսկ հիմա փորձում են դա անել իրենց ներքին կամակատարների ձեռքով։
Մնալով առանց մարտունակ բանակի, մենք կմնանք մերկ ու անպաշտպան, և հաջորդ անգամ թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա։ Ուստի եթե մտածում եք ձեր և ձեր երեխաների վաղվա օրվա մասին, այսօր ձեր գործողություններով մի գլխատեք մեր հայոց բանակը։ Թող քաղաքական գործիչները իրար մեջ հարաբերություններ պարզեն, ի վերջո դրա համար կան ընտրություններ, իսկ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից, լծվի իր կարողությունների վերականգման և հզորացման գործին, պաշտպանի մեր բոլորիս խաղաղ կյանքի իրավունքը։ Այսօր, մարտի 1-ին, մեզնից յուրաքանչյուրս կանգնած է ընտրության առաջ, և ես կոչ եմ անում այդ ընտրությունը կատարել հոգուտ մեր հերոսական բանակի և մեր անվտանգ ապագայի»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար