Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախ

Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել դրա ճանաչմամբ. Դավիթ Բաբայան

Հումանիտար բնույթի խնդիրները չեն կարող կապվել քաղաքական ճանաչման հետ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է արտաքին քաղաքականության մեջ եւ ի՞նչ խնդիրներ են դրված Հանրապետության առջեւ:

Այն, ինչի միջով ստիպված էին անցնել Արցախն ու հայ ժողովուրդը, բնականաբար չի կարող չազդել մեր երկրի արտաքին քաղաքականության վրա եւ որոշակի շտկումներ մտցնել դրա իրականացման մեջ: Կարելի է ասել, որ, անկախ պատմական հարվածներից եւ մարդկային ու տարածքային անփոխարինելի կորուստներից, մի շարք ավանդական խնդիրներ արտաքին քաղաքականության մեջ մնացել են անփոփոխ: Դա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումն է, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, երկկողմ կապերի զարգացումը: Բնականաբար, ներհայկական կապերի հետագա ամրապնդումն անսասան է մնացել: Սակայն ներկա իրավիճակը եւս մի շարք կարեւոր մարտավարական փոփոխություններ է թելադրում: Առաջին հերթին, արտաքին քաղաքականությունը պետք է շատ ճկուն լինի: Ավելին, ըստ էության, դիվանագետները ոչ միայն պետք է արտաքին քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված մարդիկ լինեն, այլ նաեւ` պետական ​​շատ կառույցներ: Սա ժամանակի հրամայականն է: Բոլոր քայլերը պետք է մի քանի քայլ առաջ մտածվեն, PR-ը, հույզերն եւ կենացները պետք է նվազագույնի հասցվեն: Բնականաբար, այսօր գերխնդիրն Արցախի սուբյեկտիվության պահպանումն է, այդ թվում` աշխարհաքաղաքական: Իսկ Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը նույնիսկ այս վիճակում է մնացել, քանի որ Անդրկովկասյան տարածաշրջանը, ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը դրանում մեզ հետ մի բան է, առանց մեզ` բոլորովին այլ: Ավելին, Արցախի անհետացումը տեկտոնական պայթյունների դետոնատոր կդառնա Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Վոլգայի շրջանի, Արեւելյան Եվրոպայի եւ այլնի հսկայական տարածություններում: Սրանք իրավիճակի ամենակարեւոր առանձնահատկություններն են: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում Արցախի արտգործնախարարության լուծարման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, ապա այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս մենք նման տեղեկատվություն չունենք: Ի դեպ, այդ լուրերը մեկնաբանել է Արցախի բարձրագույն ղեկավարությունը, նշվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է իր նախկին ռեժիմով: Հիմա մի քիչ ավելի շատ աշխատանք կա: Մենք չենք գովազդում մեր աշխատանքը, եւ դա ճիշտ է: Աշխատանքի դաշտը մեծ է եւ աշխատանքի ծավալը` եւս:

ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան Արցախ մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին: Պարզաբանեք` ինչի՞ մասին է խոսքը:

Ահաբեկիչների` հանրապետություն մուտքը կանխելու համար վերահսկման նոր համակարգ է ներդրվում: Մենք բարելավում ենք վիզաների տրամադրման համակարգը, եւ իսկապես տեխնիկական խնդիրներ կան: Մենք ներողություն ենք խնդրում անհանգստության համար. մի քանի օրից բոլոր հարցերը լիովին կլուծվեն:

Ճշտեմ. հրապարակումներն այն մասին էին, որ այսուհետ Ստեփանակերտը մուտքի թույլտվությունները համաձյնեցնելու է Բաքվի հետ: Դա ճի՞շտ է:

Բաքվի հետ որեւէ համաձայնություն չկա եւ չի կարող լինել: Համակարգն Արցախի Հանրապետության տարածք մուտքի համար Բաքվի հետ համաձայնություն չի ենթադրում: Այս համատեքստում Ադրբեջանից որեւէ կախվածություն լինել չի կարող:

Շատ է խոսվել չճանաչված երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին: Ինչպե՞ս են գործերն ընթանում այդ մասով:

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտին, ապա կարգավիճակը չպետք է որեւէ նշանակություն ունենա: Ի՞նչ է ստացվում, եթե պետությունը ճանաչված չէ, ապա դրա ժողովրդին կարելի է ցեղասպանության ենթարկել, իսկ հետո ասել` պետությունը ճանաչված չէ՞: Այդպես կարելի է վարվել ցանկացած պետության հետ, հետ կանչել ճանաչումը, ցեղասպանություն կազմակերպել, ապա ասել, որ այն չճանաչված պետություն է: Նման քաղաքական խտրականությունն անընդունելի է: Քանի որ ճանաչված լինելը եւ հումանիտար խնդիրները կապված չեն: Չի կարող ժողովրդի կամ նրա մշակութային ժառանգության դեմ ցեղասպանության արդարացումը պայմանավորված լինել ճանաչման բացակայությամբ: Սա մարդասիրական իրավունքի, բարոյականության եւ էթիկայի կոպիտ խախտում է:

Խոսվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին, սակայն փաստացի... Ադրբեջանը համառորեն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը:

Դա նույնպես շատ լուրջ խնդիր է: Այստեղ խաղաղապահները շատ կարեւոր դեր են խաղում: Հենց Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի ջանքերի շնորհիվ է, որ Դադիվանք համալիրն փաստացի չի ավերվել Ադրբեջանի կողմից: Բայց կան բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ եւ խաչքարեր, որոնք անխնա ոչնչացվում են ադրբեջանական կողմի կողմից, եւ մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել դրա վրա: Ուստի կարեւոր է, որպեսզի ներգրավված լինի միջազգային հանրությունը, որպեսզի պատասխանատվությունը չլինի բացառապես խաղաղապահների կամ մի կողմի վրա, այս դեպքում` Ռուսաստանի: Չէ որ մշակութային ժառանգությունը համաշխարհային հարստություն է: Դա պետք է արվի միջազգային կառույցների, այս դեպքում` ՄԱԿ-ի կողմից, որը, ըստ համաձայնության, պետք է նաեւ մասնակցի հումանիտար հարցերի լուծմանը Ղարաբաղում: