Մեզ այն ժամանակ շատ ցինիկ պատասխան տրվեց, որ կորոնավիրուսի ժամանակ հարմար չէ զորավարժություններ անել. պատգամավոր
Պատերազմից հետո բանակը պետք է վերակազմավորվի, մենք պետք է հասկանանք՝ որոնք էին մեր խնդիրները եւ ինչու մենք հայտնվեցինք այս վիճակում՝ ունենալով քաջ զինվոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Արցախի ՊԲ-ն կազմալուծելու մասին խոսակցություններին:
«Հետեւաբար պետք է փոփոխություններ ավելի կազմակերպված բանակ ունենալու համար։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը խոսեց այդ մասին եւ ասաց, որ ոչ թե չի լինելու ՊԲ բանակ, այլ հակառակը, մենք պետք է ունենանք վարձատրվող, պրոֆեսիոնալ զինվորներ։ Ինչպե՞ս են այդպիսի հայտարարություններ անողները պատկերացնում պատերազմող երկրում բանակ չունենալը։ Միանշանակ անհնար է, որ բանակը լուծարվի, այդ շռայլությունը մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Բացի այդ մենք ունեցել ենք ազգ-բանակ, աշխարհազոր ունենալու գաղափար, յուրաքանչյուրս մեր տանը նստած պիտի ունենանք այն նվազագույն հմտությունները, որ զինվորը պետք է ունենա, եւ դրա համար պետք է լինեն հաճախակի զորավարժություններ, որպեսզի պատերազմի ժամանակ յուրաքանչյուրս իմանանք մեր գործողությունները»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այս պատերազմի ժամանակ քաղաքացիները, նաեւ ինքը շատ հաճախ զգացել են, թե որքան քիչ է իրենց պատրաստվածությունը նման իրավիճակներին.
«Այս պատերազմի ժամանակ ես ինքս էի որոշում իմ գործողությունները՝ նաեւ վտանգելով իմ կյանքը»։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախորդ տարվա հունիս ամսին Ազգային ժողովում երբ նորից բյուջե էր հաստատվում, իրենց խմբակցությունը առաջարկեց ՄՈԲ-ի զորավարժություններ անել, սակայն իրենց շատ զարմացրեց իշխանությունների պատասխանը:
«Մեզ այն ժամանակ շատ ցինիկ պատասխան տրվեց, որ կորոնավիրուսի պայմաններում նպատակահարմար չեն գտնում զորավարժություններ իրականացնել, այն դեպքում երբ Ադրբեջանը արդեն արել էր։ Մեր խմբակցության ղեկավարն ասաց՝ պատերազմի ժամանակ էլ չեք պատերազմելո՞ւ՝ հաշվի առնելով պատերազմի վտանգները։ Նաեւ այն ժամանակ հարց բարձրացրինք, որ ապաստարանների համար չնչին գումար է նախատեսվել։ Իսկ հիմա ամբիոնից նույն դեմքերը լուրջ դեմքերով խոսում են զորավարժությունների եւ ապաստարանների կարեւորության մասին։ Այսինքն մենք պիտի այս արհավիրքի միջով անցնեինք, նոր մտածեին»,- հավելեց նա։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի