Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արցախում ամուսիններ կան, որ երկար ժամանակ մեքենայում են գիշերում, տանիք չունեն. Մետաքսե Հակոբյան

Արցախում սոցիալական եւ հումանիտար խնդիրներ չլինելու մասին հայտարարությունը պոպուլիզմ է, Արցախում խնդիրները բազմաթիվ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այդ արտահայտությունը միայն մի բառով կարելի է բնութագրել՝ պոպուլիզմ, երբ իշխանությունը ընդհանրապես ոչինչ չի անում եւ խոսում է չարածի մասին, որ երեւի երազում էր անել։ Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են։ Երեկ մի մարդու հետ էի խոսում, ով կնոջ հետ մեքենայի մեջ էր արդեն երկար ժամանակ անցկացնում գիշերները, որովհետեւ տարրական կեցության հարցը, տանիք ունենալու հարցը չեն կարողանում լուծել։ Այդպիսի դեպքերը բազմաթիվ են, որովհետեւ Արցախում վարձով տուն գտնելը գրեթե անհնար է, եթե գտնեն էլ, աստղաբաշխական թվերով, եւ երբ իշխանությունները ասում են՝ վերադարձեք եւ ձեր կեցության հարցը վարձավճարների փոխհատուցմամբ լուծվելու է, այդ կոչով մարդիկ եկան եւ 12 օր առաջ են սկսել մասնակի ինչ-որ փոխհատուցումներ անել մի քանի հոգու, դրանք հիմնականում արված չեն, եւ այն տների տերերը, որոնք իրենց բնակարանները վարձով էին տվել, խնդրում են լքել բնակարանները, որովհետեւ մարդիկ չդեն կարողանում վճարել վարձերը»,-ասաց նա` նշելով, որ մեքենայում գիշերող ընտանիքը հանձնված տարածքներից է, սկզբում Ստեփանակերտում են վարձով բնակարան գտել, բայց բնակարանի տերը նրանց խնդրել էր լքել բնակարանը։

Պատգամավորի խոսքով` խնդիրները շատ-շատ են՝ սկսած սննդից, վերջացրած հագուստով։

 

«Այսօր Ֆրանսիայից հումանիտար օգնություն էինք ստացել եւ մեր կուսակցության միջոցով տեղահանվածների համար վերմակներ, տաքացուցիչներ էինք բաժանում։ Եթե տեսնեիք, թե ինչքան մարդ էր եկել եւ ուներ դրա կարիքը իրականում: Խոսում են, որ մարդիկ ունենան, թե չունենան, միեւնույնն է՝ գնում են, ուզում են ավելին ստանալ, հավատացեք՝ հնարավոր է լինեն այդպիսի դեպքեր, բայց դրանք շատ չեն։ Հիմնականում մարդիկ իրական կարիքից դրդված, ամաչելով մտնում են ստանալու այդ օգնությունը։ Երեք ամսից ավելի անցել է, բայց մարդը դեռ անգամ հագուստի խնդիր ունի։ Ի՞նչ հումանիտար կարիքները բավարարելու մասին կարող է խոսք լինել։ Իշխանությունները դեռեւս խոսում են։ Խոսում են 68 հազարների, դրան գումարած 15 հազարների մասին, 300 հազարների մասին, այսօր շատ-շատերը այդ գումարները չեն ստացել։ Ծրագրով հաստատվել է, որ շահառու են, բայց գումարը չլինելու պատճառով չեն ստացել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով` արցախցիների մի մեծ մաս էլ հյուրանոցներում են։

«Թե ընտանիքները երեխաների հետ որքան կարող են հյուրանոցներում ապրել, թող իշխանությունները պատասխանեն»,- հավելեց նա։

Ավելի վաղ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Արցախում այս պահին ոչ մի սոցիալական և հումանիտար խնդիր չկա, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նաև սոցիալական անվտանգության երաշխավորը, Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում: