Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
Հայաստան

Ինչո՞ւ չի սափրվում Նիկոլ Փաշինյանը

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է առանձնակի եռանդով ու դաժանությամբ։ Դժվար է ասել՝ արդյոք նա նույնչափ ջանք ու եռանդ ծախսե՞լ է իշխանության գալու համար 2018 թվականին, թե՞ այդուհանդերձ կապիտուլյացիայից հետո իշխանության պահպանման համար պահանջվող էներգիան բազմապատիկ ավելի է։ Իսկ եթե դա այդպես է, գոյության իրավունք է ստանում հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դրանում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը՝ որպես, ինչպես ինքն էր սիրում իրեն կոչել, գերագույն գլխավոր հրամանատար, ծախսեր նույն այն ջանքն ու էներգիան, որը ծախսում է այսօր՝ պատերազմից հետո իշխանությունը պահպանելու համար։

Հարցը, իհարկե, հռետորական է, սակայն բխում է այն անթաքույց իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում այդ էներգիան ոչ միայն չի ծախսել, այլ շատ դեպքերում էներգիա է ծախսել պատերազմի ընթացքը հատկապես ու հաստատապես այս ելքով ավարտելու համար։ Դա էլ իր հերթին՝ ծնում է նոր հարցադրում՝ իսկ գուցե պատերազմի արդեն իսկ արձանագրված ելքի՝ պարտության ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու միջև կա օրգանական ու դիալեկտիկական կա՞պ։ Այսինքն՝ գուցե մենք պատերազմում պարտվել ենք, որ նա մնա իշխանությա՞ն, կամ հակառակը, հնարավոր է՝ մենք պատերազմում չպարտվեինք, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին։

Սրանք հարցեր են, որոնց հնարավոր պատասխանները կարող են գտնվել ընդհուպ 2018 թվականի խորքերում կամ դրանից առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ու Արցախի հանձնման միջև կապի հարթությունում։ Որովհետև կա նաև վերը նշված հարցերից ածանցվող ու դրանց հետ փոխկապված ևս մեկ հարց՝ հնարավո՞ր է արդյոք, որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի իշխանությունը պատկաներ Նիկոլ Փաշինյանին, իսկ Շուշին ու Հադրութը՝ Ադրբեջանին, և արդյոք եթե տեղի չունենար այդ նույն հեղափոխությունը՝ պատերազմ կսկսվե՞ր ընդհանրապես և սկսվելու դեպքում կունենա՞ր նույն ելքը։

Այս և էլի շատ հարցեր կախված են օդում և երբևէ պատասխաններ են ստանալու՝ կամ որևէ քննիչ հանձնաժողովում, կամ դատարանում, կամ առնվազն պատմության էջերում։

Այս բոլոր հարցերի թիվ մեկ հասցեատերը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է՝ առաջին հերթին, քանի որ նա է 2018 թվականի գլխավոր շահառուն ու 2020 թվականի պատերազմի գլխավոր պատասխանատուն։

Նա, իհարկե, չի պատասխանի այս հարցերին, որովհետև պատասխանները շարադրելուց հետո կամ արդեն դրանից առաջ պետք է գրած լինի հրաժարականի տեքստը։

Այս հարցերը, սակայն, ուղեկցելու են Նիկոլ Փաշինյանին իր մնացած ողջ քաղաքական ու անձնական կյանքում։ Նա, հնարավոր է՝ խուսափի այս հարցերից մամլո ասուլիսների կամ այլ միջոցառումների ընթացքում, բայց այդ հարցերը, միևնույն է, անընդհատ հնչելու են՝ եթե ոչ հրապարակավ, ապա գոնե հայելու առաջ՝ ինքզինքը նայելիս։

Եվ գուցե հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի սափրվում՝ խուսափելով սեփական հայացքից ու այդ հայացքից հնչող լուռ հարցերից։

Հարություն Ավետիսյան

168.am