Պատերազմից ավելի քան երկուսուկես ամիս անց դեռ «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտեի» նման կառույց չունենք
44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուսուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտեի» նման պետական կառույց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում՝ լինելով հաղթող, թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում...
Իհարկե, գերադասելի է լինել ոչ առաջինի և ոչ էլ երկրորդի կարգավիճակում, այլ բոլոր նրանց (այդ թվում նաև հակառակորդ կողմի) տրամադրությունների կրողը, ովքեր հակառակ ճամբարում ունենալով գերավարված և տունդարձի սպասող հարազատներ, աշխատում են անել այն, ինչը հնարավոր կդարձներ վերջիններիս վերադարձը հայրենի օջախներ...
Հ.գ.- Դեռևս 1991-1994թ.թ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ռազմագերիներին վերադարձնելու համար, մարտական գործողություններին զուգահեռ կողմերը ստեղծել էին «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտե», որի կատարած աշխատանքի արդյունքում, մենք ունեցանք այն, ինչն, ավաղ, չունենք այսօր:
44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ...»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի