Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել. Վրթանեսյան
Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին, գրի Հայրենիքի համար կյանքը զոհած երիտասարդի գոնե ծննդյան ու մահվան ամսաթվերը։ Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Պատերազմի 8-րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Այդ մասին հայտնելու համար իրեն դիրքերից բերեցին հրամանատարական կետ, որտեղից հեռախոսով խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հիշում եք այդ օրերի համազգային ոգևորությունն ու #հաղթելուենք տրամադրությունները։ Իրեն ու ևս չորս հոգու հերոսի կոչում շնորհելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, լրագրողներն իրենց տուն գնացին, խոսեցին մոր հետ, ով պարգևատրման մասին հեռուստացույցի լուրերից էր իմացել...
Հաջորդ օրը ՀՀ ԿԳԲԴՍՄ նախարարությունն էլ հայտարարեց, որ ոսկե մեդալով է պարգևատրում այն դպրոցը, որն ավարտել էր հերոսը։ (Մեկը հարցնի, թե պատերազմի թեժ օրերին ինչ կարևոր էր ափալ-թափալ դպրոցին (!) մեդալ շնորհելը, էլի... Էդ հսկա նախարարությունն այլ՝ ավելի առաջնահերթ անելիք չունե՞ր)։
Նոյեմբերի 26-ին Սարդարապատի համայնքի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ Դավիթը զոհվել է։ Էջում գրել էին, որ այդ օրն իր հոգեհանգիստն է։ Լրատվամիջոցները պատճենեցին համայնքապետարանի էջի տեքստը, առանց որևէ լրացուցիչ մանրամասների։ Երկու օր անց էլ Դավիթի զոհվելու մասին գրել են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի էջում։
Արդեն 4 ժամ է փորձում եմ հետևյալ տարրական ինֆոն գտնել Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մասին.
• ծննդյան ամսաթիվ կամ գոնե թվական,
• մահվան ամսաթիվ
• զոհվելու հանգամանքները
Որևէ պաշտոնական աղբյուրում որևէ տեղեկություն չգտա։
Քանի որ հոգեհանգիստը նոյեմբերի 26-ին էր, ապա հուղարկավորել են ամենայն հավանականությամբ նոյեմբերի 27 կամ 28-ին: 2 ամիս անց (!!!) իր անունը դեռ չկա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցակներում։ Այսինքն օրենքով հասանելի ֆինանսական օժանդակությունը հուղարկավորությունից 2 ամիս անց ընտանիքը դեռ չի ստացել։
Հիմնադրամը շահառուներին գումար տրամադրելու որոշումները շատ արագ՝ օրերի ընթացքում է կայացնում, հենց ստանում է հերթական ցուցակները ՊՆ-ից։
Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին, գրի Հայրենիքի համար կյանքը զոհած երիտասարդի գոնե ծննդյան ու մահվան ամսաթվերը։
Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել։
Տղե՛րք, ողջերով պետություն ենք պարտք ձեզ ու ձեր սերունդներին... Նիկոլավիրուսից ու նիկոլաթուրքերից ախտահանված հզոր պետություն, որն իր ողջ ու մեռած հերոսներին տեր կկանգնի»,- գրել է Վրթանեսյանը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...