Փաշինյանին ոչնչացնելու կոչը չի կարող ուղղված լինել ոչ իշխանությունը զավթելուն, ոչ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն. Վարոսյան
Ն.Փաշինյանին ոչնչացնելու կոչը չի կարող ուղղված լինել ոչ իշխանությունը զավթելուն, ոչ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, ոչ էլ սահմանադրական կարգը բռնի տապալելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Եթե անգամ Վահան Բադասյանը ուղիղ կոչ է արել ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին, միևնույն է այդ հայտարարությունը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։
Նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Մինչդեռ Ն.Փաշինյանին ոչնչացնելու կոչը չի կարող ուղղված լինել ոչ իշխանությունը զավթելուն, ոչ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, ոչ էլ սահմանադրական կարգը բռնի տապալելուն։
Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական կառավարմամբ պետություն է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ոչնչացման դեպքում, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի և ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման ուժով կարող է հանգեցնել միայն նրան, որ ՀՀ վարչապետի լիազորությունները սկսի իրականացնել առաջին փոխվարչապետը։
Վահան Բադասյանին նման մեղադրանք առաջադրելով, նախաքննական մարմինն ու դատախազությունը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացրած դատավոր Մանվել Շահվերդյանը փաստում են, որ իշխանությունը Հայաստանում փաստացի պատկանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին, փաստում են, որ թե Ազգային ժողովը, թե առաջին փոխվարչապետը պարզապես մեխի գլուխներ են, իսկ իշխանություն ու սահմանադրական կարգ եզրույթները նույնականացված են Ն.Փաշինյանի հետ»,- գրել է Վարոսյանը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...