Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախ

Եթե Շուշին ամսի 5-ին են վերցրել, հայրս ի՞նչ գործ ուներ ամսի 7-ին Շուշիում. ՊԲ հրամանատարի զոհված տեղակալի դուստր

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Ինեսսան վերջին անգամ աշխատանքի ճանապարհեց ամուսնուն՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանին: Րոպեներ անց Ստեփանակերտում լսվեցին ռմբակոծության ձայներ:

«Ինձ թվաց ամպերի գոռգոռոցն ա, աչքերս բացեցի, մայրս ասաց՝ արագ հագնվեք, պատերազմ է, իջնենք նկուղ: Հայրս հենց այդ վայրկյանին զանգեց, հարցրեց, թե ինչ ենք անում, մայրս ասաց, որ պատրաստվում ենք իջնել նկուղ, ասաց՝ ճիշտ եք անում ու անջատեց հեռախոսը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովհանես Ավագյանի դուստրը՝ Նելլին:

Մեկ օր նկուղում մնալուց հետո, այդպես էլ կապի դուրս չգալով ամուսնու հետ, տիկին Ինեսսան երեք դուստրերի հետ որոշել է տեղափոխվել Երեւան, որպեսզի ամուսինը զորքի մասին մտածելուց բացի անհանգստության այլ պատճառ չունենա:

«Մենք եկել ենք Երեւան, հինգ օր իր հետ կապ չունեիք, բայց երբ հետաքրքրվում էինք իր մասին, իմանում էինք, որ իր բժիշկ ընկերներից օգնություն է խնդրել, կանչել, որ գնան զինվորներին բուժեն, փրկեն: Վերջապես հինգերրորդ օրը զանգեց, որ ասի՝ ամեն ինչ լավ է: Իր հեռախոսազանգերը ընդամենը վայրկյաններ էին տեւում: Մեզ ոչ մի բան չէր ասում, մայրս, որ հարցնում էր, ճի՞ շտ է, որ հաղթում ենք, ոնց որ թե լավ է վիճակներս, հայրս քմծիծաղ էր տալիս, թե հաղթում ենք, բա ինչ»,- պատմեց Նելլին:

 Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, ով դստեր խոսքով, պետք է ծառայությունն անցկացներ հրամանատարական բունկերում, պատերազմի առաջին իսկ օրից եղել է թեժ կետերում՝ զորքի հետ միասին:

«Զորքն անգամ չգիտեր, որ հայրս փոխնախարար է: Փոշոտ վիճակում, հագուստը՝ կեղտոտ, ինչ-որ խոսակցության ժամանակ կամավորներից մեկն ասել է, թե հայրս խելացի է, պետք է իրեն լսեն, մեջներից մի զինվորական նկատել է՝ նա փոխնախարար է, բոլորը զարմացել են, որ փոխնախարարն իրենց հետ կռիվ է տալիս»,- պատմեց Նելլին՝ հավելելով, որ պատերազմի առաջին օրերին հայրն ու մոտ 30 հոգի շրջափակման մեջ են ընկել եւ հոր ջանքերով բոլորը ողջ եւ առողջ դուրս են եկել շրջափակումից:

Հովհաննես Ավագյանի հետ կապի դուրս գալն ընտանիքի համար երջանկություն էր: Օրերով նրանից լուր չէին ունենում: Տիկին Ինեսսան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 7-ին՝ նրա մահվանից ժամեր առաջ:

«Մայրս բորբոքված ասել է, թե 40 օր է՝ քուն ու դադար չունի, նորմալ չի սնվում, չի կարողանո՞ւմ մի քանի օրով գա՝ հանգստանա, էդքան մարդիկ եկել են հերոսների ու ու այլ կոչումներ ստացել, հայրս ասել է՝ բերա՞նս ես բացել տալիս: Հիմա կողքից, երբ նայում եմ, այնպիսի մարդիկ են հերոսի կոչում ստացել, ընդ որում՝ կոչումն ստացել ու հետ է եկել Երեւան: Կան հերոսի կոչում ստացած մարդիկ, ում գունդն ամբողջովին վարի է գնացել, հասկանո՞ւմ եք, անհամեմատելի է հորս ու էդ «հերոսների» արածը: Հիմա ես հասկանում եմ, որ հերոսի կոչում ստանալու համար պիտի ծանոթ ունենաս, իսկ մենք էդ ծանոթը չունեինք: Ես բան չունեմ ասելու, զինվորները բոլորն էլ հերոսություն են արել, բայց նրանք, որ էդքան կրակել են, տանկեր վերացրել, ու դրա համար իրենց հերոսի կոչում են տվել, դա նրանց պարտականությունն էր, իսկ հայրս պետք է բունկերից դուրս չգար, կենտրոնանար իր գործի վրա ու իրեն հերոսի կոչում չեն տալիս, դա է վիրավորականը»,- ասաց նա:

Նելլին հաջորդիվ թվարկում է բոլոր այն բուհերը, որտեղ հայրը ուսում է ստացել, նախ սկսում է Տնտեսագիտական համալսարանից, որի «Ֆինանսներ եւ վարկեր» բաժինը հայրը կարմիր դիպլոմով է ավարտել: Զինվորական ծառայության նկատմամբ ունեցած սերը, այնուամենայնիվ, անտարբեր չի թողնում Հովհաննես Ավագյանին եւ նա ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա զիվորական ծառայության անցնում Թալիշում, Մատաղիսում, Ստեփանակերտում: Ռազմական կրթությունը Հովհաննես Ավագյանը շարունակել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եւ այն ավարտել կարմիր դիպլոմով, ապա վերադարձել Երեւան ու ծառայության անցել Վանաձորում, Վարդենիսում, Բերդում, Գորիսում: Այսքանով Հովհաննես Ավագյանը չի սահմանափակվել, ուսման հաջորդ դպրոցը Ռուսաստանի ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան էր, որը կրկին ոսկե մեդալով է ավարտել:

 

«Հետո եկանք Երեւան, բայց հորս ոչ մի աշխատանք չէին տալիս, երեք ամիս անց առաջարկեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալի պաշտոնը: Մոտ 8 ամիս այդտեղ աշխատելուց հետո հայրս ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից առաջարկ ստացավ լինել իր առաջին տեղակալը»,- պատմեց Նելլին ու հավելեց, որ ընտանիքն այդքան էլ կողմ չի եղել կրկին Արցախ տեղափոխվելուն, բայց հոր ցանկությանը չեն ընդդիմացել։

«Հայրս ձգտում էր, որ գեներալ դառնար: Էդ առաջարկը, երբ եղավ, ինքը միանգամից ընդունեց, որովհետեւ էստեղ իրեն ճիշտ չէին գնահատել, ու մենք գնացինք Արցախ: Հայրս Արցախ գնաց մաքսիմալ իր գիտելիքն ու ներուժը բանակաշինության մեջ ներդնելու համար»,- ասաց նա:

Հովհաննես Ավագյանը հրաման է ստացել, որ պետք է Շուշի գնա, որտեղ էլ մեկ օր անց զոհվել է:

«Նոյեմբերի 6-ին ինքը Շուշի է բարձրացել, իրեն ասել են, որ վիրավորներ կան, պետք է իջեցնել, հայրս չի մերժել, բայց զարմացել է, թե ի՞նքն է վիրավոր իջեցնողը, դրա համար կան հատուկ մարմիններ, բայց գնացել է, օգնել, փրկել: Ինձ պատմել են, որ հայրս այդ օրը Շուշիում է մնացել, հետո իջել են, բայց նորից ասել, որ պիտի բարձրանան, վարորդն ասել է, թե Շուշին վերցրած է, ինչի՞ ենք գնում, էդտեղ նաեւ տասնյակից ավելի ոստիկանների էին արդեն սպանել, հայրս իմացել է այդ ամենի մասին, բայց ասել է՝ ինձ հրաման է տրված, ու ես պիտի հրամանը կատարեմ, էդպես բարձրացել է ու դեպքը տեղի է ունեցել: Հետո Արայիկ Հարությունյանի ելույթը լսեցինք, ասում է, որ ամսի 5-ից Շուշին վերցրած էր, մենք գժվել ենք, եթե ամսի 5-ին Շուշին վերցրել են, հայրս ի՞նչ գործ ուներ, որ ամսի 7-ին գնացել է Շուշի»,- արցունքն աչքերին ասում է Նելլին ու հարց տալիս՝ եթե ոչ հայրը, ապա ո՞վ է արժանի հերոսի կոչմանը:

«Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հայրս արժանի է նաեւ Հայաստանի ազգային հերոսի կոչման, բայց քանի որ նա Արցախում էր ծառայում, գոնե պետք է Արցախի հերոսի կոչում տային: Իմ պայքարն այն է, որ հորս ըստ արժանվույն գնահատեն: Ամբողջ Հայաստանում իր նման կրթված սպա չկար: Ինքն ամբողջ պատերազմի խելքն էր: Մի սպա էր եկել, մեզ պատմում էր, որ հայրս ամեն ինչը հաշվարկով էր անում: Մի անգամ ասել է՝ գնանք հաց ուտենք, սպան պատասխանել է, բայց պարոն հրամանատար, կկրակեն, վտանգավոր է, հայրս ասել է՝ չեն կրակի, գնանք հաց ուտենք, մի քիչ հանգստանանք, գնացել են, հաց կերել, ու հայրս ասել է՝ այ հիմա կկրակեն ու կրակը սկսվել է: Իր խելքի շնորհիվ է, որ 42 օր ողջ ու առողջ են մնացել: Ինքը շատ խելացի էր, ուղղակի իրեն վերջում հրաման չպիտի տային, ինքն էլ պատասխանատու մարդ, հրամանը կատարել է»,- ասաց Նելլին:

Ավագյանների ընտանիքը նամակ է ուղարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որպեսզի Հովհաննես Ավագյանին Արցախի հերոսի կոչում տան: Ըստ Նելլիի, նախագահը բացել է նամակը, կարդացել, ու ասել՝ բոլորն են հերոս, ուրեմն պետք է բոլորին այդ կոչումը տանք:

«Մենք սպասում ենք, որ իրավիճակը մի քիչ հանդարտվի, գնանք Արայիկ Հարությունյանի ու մնացյալի աչքերին նայենք, որ տեսնենք՝ ի՞նչ են ասելու մեր երեսին: Արայիկ Հարությունյանին միայն նրա համար եմ մեղադրում, որ ինքը ոնց կարող է չգնահատել հորս արածը, եթե ինքը չի Արցախի հերոս, էլ ո՞վ է էդ բարձր կոչմանն արժանի: Իսկ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին պետք է հարցնել, թե ինչի՞ է իմ հորը հրաման տվել, որ գնա Շուշի»,- ասաց Նելլին:

Հովհաննես Ավագյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, նոյեմբերի 14-ին: Դստեր խոսքով, նրան վերջին հրաժեշտ տալու եկել էին միայն ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Արցախի նախագահի կողմից Ավագյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։